Լարված իրավիճակ՝ Վենեսուելայում․ կրակոցների ու բախումների արդյունքում կա մոտ 19 տուժած․ բանակը պատրաստ է պայքարել ընդդիմության դեմ (տեսանյութ)
Վենեսուելայի ոստիկանությունն ու հատուկջոկատայիններն արցունքաբեր գազ և ջրցան մեքենա են օգտագործել ցուցարարների դեմ։ Գործի են դրվել նաև զրահապատ ավտոմեքենաներ։ Այս մասին տեղեկանում ենք Ntv.ru կայքից։
Ավելի քան 19 մարդ մարմնական վնասվածքներ է ստացել։Դեռ հստակ չէ, թե քանի մարդ է վնասվածք ստացել։ Կարակասում ցուցարարները քարեր ու շշեր են նետել ոստիկանների ուղղությամբ։
Վենեսուելայի պաշտպանության նախարարն ընդգծել է, որ Վենեսուելայի բանակը կարող է գործի դրվել ցուցրարների դեմ։
Նա նշել է, որ ընդդիմությունը ցանկանում է արյունահեղություն։
Բախումներն ու կրակոցները տեղի են ունենում Վենեսուելայի միանգամից մի քանի շրջաններում։ Իրավիճակը շարունակում է լարված մնալ։