Կրիշտիանու Ռոնալդուն գնել է աշխարհի ամենաթանկարժեք ավտոմեքենան
Թուրինի «Յուվենտուս»-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն գնել է Bugatti ֆիրմայի նոր ավտոմեքենան, որն աշխարհում ամենաթանկարժեքն է։ Այս մասին տեղեկանում ենք Ntv.ru կայքից։
La Voiture մոդելը, որը վերջերս ներկայացվեց Ժնևի ավտոսրահում, ունի 1500 ձիաուժ և կարող է զարգացնել մինչև 420 կմ/ժամ արագություն։
Մեքենայի գինը կազմում է մոտ 11 միլիոն եվրո։
Ռոնալդուն նոր մեքենայի ղեկին կարող է նստել միայն 2 տարի հետո։