Ցուկերբերգը ցույց է տվել Facebook-ի նոր դիզայնը (ֆոտո, վիդեո)
Facebook ընկերության տնօրեն Մարկ Ցուկերբերգը նշել է, թե ինչպես է փոխվելու իր սոցկայքի արտաքին դիզայնը։ Այս մասին տեղեկանում ենք Ntv.ru կայքից։
Facebook-ը կփոխի իր դիզայնը, կփոխվի նաև բջջային հավելվածի դիզայնը։ Այս ամենի հետ մեկտեղ սոցկայքը կդառնա ավելի գաղտնապահ։ Այս մասին Ցուկերբերգը հայտնել է Կալիֆոռնիայում տեղի ունեցած կոնֆերանսի ժամանակ։
Առաջիկա օրերին մարդիկ կտեսնենք կայքի նոր դիզայնն ինչպես նաև նոր ֆունկցիաները։
Հավելենք, որ Ցուկերբերգին են պատկանում նաև Messenger, WhatsApp և Instagram հավելվածները։