Լվովում հարսանիքի հյուրերը ներկայացել են նացիստական հագուստներով
Լվովում հարսանիքներից մեկի ժամանակ հյուրերը ներկայացել են նացիստական հագուստներով:
Հարսանիքից արված լուսանկարներն իր Facebook-ի էջեւմ տեղադրել է Ուկրաինայում հրեական համայնքի ղեկավար Էդուարդ Դոլինսկին:
Լուսանկարում հարսնացուն, փեսացուն և հյուրերը կանգնած են Անդրեյ Շեպտիցկու արձանի մոտ, ով Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին բազմաթիվ հրեաների է փրկել, բայց նաև հայտնի է նացիստների հանդեպ իր համակրանքով: