Աշխարհի միակ կայսրը հրաժարվել է գահից
Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն պաշտոնապես հայտարարել է, որ Ճապոնիայի 85-ամյա կայսր Ակիխիտոն հրաժարվել է գահից:
Մինչ այս պահը Ակիխիտոն աշխարհում թագավորող միակ կայսրն էր, այժմ նրա փոխարեն գահ կբարձրանա նրա ավագ որդին՝ Նարուխիտոն: Արքայազն Նարուխիտոն 59 տարեկան է:
Կայսր Ակիխիտոն թագավորել է 30 տարի, չնայած հասարակական դիրքին և զբաղվածությանը, կայսրն ու կայսրուհին իրենք են մեծացրել իրենց երեք երեխաներին՝ առանց դայակների օգնության: