ԱՄՆ-ում ձերբակալվել է նախկին զինվորական, ով պատրաստվում էր ահաբեկչություն իրականացնել
Ամերիկայում ձերբակալվել է նախկին զինվորական, 26-ամյա Մարկ Դոմինգոն, ով ահաբեկչություն էր պատրաստվում իրականացնել աջ ծայրահեղականների կողմից նախատեսվող հավաքի ժամանակ:
Մարկ Դոմինգոն, ով ոչ վաղ անցյալում մահմեդականություն էր ընդունել, պատրաստվում էր պայթյուն իրականացնել Կալիֆորնիայում: Այդ կերպ վերջինս ցանկացել է վրեժ լուծել Նոր Զելանդիայի մզկիթներում տեղի ունեցած ահաբեկչությունների համար:
Հայտարարության մեջ ասվում է, որ Դոմինգոն ծառայել է Աֆղանստանում՝ հետևակային զորքերում: