Ինդոնեզիան ցանկանում է փոխել իր մայրաքաղաքը
Ինդոնեզիայի մայրաքաղաքը որոշվել է տեղափոխել Ջակարտայից: Պատճառը քաղաքում անվերջանալի խցանումներն են, բացի այդ էլ, քաղաքը սողանքային գոտում է և հողն իջնում է ներքև։
Մայրաքաղաքի տեղափոխման մասին հայտնել է Ինդոնեզիայի քաղաքաշինության նախարար Բամբանգ Բրոջոնեգորոն: Նրա խոսքերով, այդ կարևոր որոշումը կայացրել է Ինդոնեզիայի նախագահ Ջոկո Վիդոդոն:
Դեռևս հայտնի չէ, թե որտեղ կտեղափոխվի մայրաքաղաքը, սակայն տեղի լրատվամիջոցները հայտնում են, որ նոր մայրաքաղաքը կարող է լինել Պալանգկարայը՝ Բորոնեո կղզում: