Ինչպես է Նեյմարը հարվածում երկրպագուին (տեսանյութ)
Համացանցում է հայտնվել տեսանյութ այն մասին, թե ինչպես է ՊՍԺ-ի առաջատար Նեյմարը Ֆրանսիայի գավաթի եզրափակչից հետո հարվածում երկրպագուին։
Եզրափակչից հետո, որտեղ փարիզյան ակումբը պարտվեց «Ռեն»-ին, ֆուտբոլիստները բարձրանում էին արծաթե մեդալները ստանալու, սակայն այդ ժամանակ երկրպագուներից մեկը սադրում է և Նեյմարը հարվածում է նրան։
Այդ ամենը չի վրիպել տեսախցիկներից։ Հավելենք, որ ըստ որոշ կայքերի, այս արարքի համար Նեյմարը կարող է տուգանվել։
Մանրամասները՝ տեսանյութում։