Ճամբարափոխը․ Գոնսալո Հիգուաինը կարող է տեղափոխվել «Ատլետիկո Մադրիդ»
«Մադրիդի « Ատլետիկո»-ն ամռանը կփորձի նոր տրանսֆեր իրականացնել և փոխարինող գտնել Անտուան Գրիզմանին։ Այդ մասին տեղեկանում ենք իսպանական սպորտային պարբերականներից:
Իսպանական ակումբը կփորձի գնել Գոնսալո Հիգուաինին, ով այս տարի արդեն հասցրել է փոխել 2 ակումբ՝ «Միլան»-ն ու «Չելսի»-ն։
Ընդգծենք, որ Հիգուաինին գնելով՝ իսպանական ակումբը կամրապնդի իր հարձակվողական գիծը, քանի որ, ըստ տեղեկությունների, Անտուան Գրիզմանը կհեռանա ակումբից, իսկ Դիեգո Կոստան կհանվի տրանսֆերի։