Մաուրո Իկարդիի կինն ակնարկել է, որ Իկարդին չի հեռանա «Ինտեր»-ից
Միլանի «Ինտեր»-ի արգենտինացի հարձակվող Մաուրո Իկարդին չի հեռանա իտալական ակումբից։ Կայքերն այս հետևությունն արել են նրա կնոջ՝ Վանդա Նառայի հայտարարությունից, ով հանդիսանում է նաև ֆուտբոլիստի գործակալը։
Վանդա Նառան նշել է, որ Սպալետին 100 տարի չի մնա «Ինտեր»-ում, իսկ Իկարդին երիտասարդ է ու կարող է նույնիսկ 150 տարի խաղալ իտալական ակումբում։
Այսկերպ Նառան ակնարկել է, որ ամենայն հավանականությամբ մրցաշրջանի ավարտից հետո Սպալետին հեռացվի պաշտոնից, իսկ Իկարդին կմնա։
Հավելենք, որ միլանյան ակումբին մոտ կանգնած աղբյուրները նշում են, որ ամռանը թիմը կունենա նոր մարզիչ։