Նեյմարը հայտնել է Մարսելոյին, որ ցանկանում է խաղալ «Ռեալ»-ում
Ֆրանսիական «ՊՍԺ»-ի հարձակվող Նեյմարը հայտնել է իր հայրենակից Մարսելոյին, որ ցանկանում է խաղալ Մադրիդի «Ռեալ»-ում։ Այդ մասին տեղեկանում ենք իսպանական սպորտային պարբերականներից:
Ըստ կայքերի՝ այս հայտարարությունը պատահականություն չէ, քանի որ այս կերպ Նեյմարը փորձել է իսպանական ակումբի ուշադրությունը հրավիրել իր կողմ։
Երբ Զիդանը վերադարձավ արքայական ակումբ, միանգամից սկսեցին խոսել այն մասին, որ ֆրանսիացի մասնագետը չի ցանկանում գնել Նեյմարին, սակայն, ինչպես տեսնում ենք, իսպանական ակումբը նորից կկանգնի այդ տրանսֆերի գաղափարի վրա, քանի որ օրեր առաջ Կիլիան Մբապեն նշեց, որ չի պատրաստվում լքել ֆրանսիական ակումբը։