Վթար Երևան-Մեղրի ճանապարհին. կա զոհ և վիրավորներ
Ապրիլի 29-ին, ժամը 12.00-ի սահմաններում, «Տոյոտա Լանդ Քրույզեր» մակնիշի ավտոմեքենան Երևան-Մեղրի ճանապարհի 199-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. վարորդը և 7-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, իսկ 64-ամյա ուղևորուհի Վերա Հովսեփյանը տեղում մահացել է:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ կատարվում է քննություն։