Բռնցքամարտի ֆեդերացիան դատի է տվել ՀՀ սպորտի և երիտասարդության նախարարությանը
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանի հայտարարություն է տարածել պաշտոնական ֆեյսբուքյան էջում:
«Հարգելի հայրենակիցներ, ինչպես հայտնի է ՀՀ սպորտի և երիտասարդության նախարարությունը, ինչպես միշտ հանդես գալով կամակատարի դերում, կասեցրել է ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայի պետական ֆինանսավորումը՝ հիմքում դնելով ակնհայտ անհիմն հիմնավորում:
Բնականաբար, այս ապօրինությունը չէր կարող անարձագանք մնալ, և օրեր առաջ դիմել ենք ՀՀ վարչական դատարան՝ խնդրելով անվավեր ճանաչել ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայի ֆինանսավորումը կասեցնելու մասին նախարարի ակնհայտ ոչ իրավաչափ հրամանը:
Ավելորդ չեմ համարում նշել նաև, որ նշված ապօրինությունը մասամբ վերացվել է և դատարանի վարույթ ընդունելու որոշմամբ կասեցվել է այդ հրամանի գործողությունը, այսինքն՝ բռնցքամարտի ֆեդերացիայի ֆինանսավորումը շարունակվելու է:
Մանրամասների մասին լրացուցիչ կտեղեկացնենք»,- գրել է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահը ֆեյսբուքյան իր էջում: