Իրավապահներին հրահանգված է Սորոսի թասիբը պահել մինչև վերջ. Նարեկ Մալյանը Մարզահամերգայինի տարածքում ակցիա է անում (ուղիղ)
Նարեկ Մալյանն այս պահին բողոքի ակցիա է իրականացնում Մարզահամերգային համալիրի աստիճաններից ներքև ընկած հատվածում:
Նրա խոսքով՝ «իրավապահներին հրահանգված է Սորոսի թասիբը պահել մինչև վերջ», և այդ պատճառով իրեն թույլ չեն տալիս բարձրանալ ու բարձրաստիճան հյուրերին ցույց տալ, որ պետք է իրենց երկրները հեռու պահեն Սորոսի հիմնադրամից:
Հիշեցնենք, որ Մարզահամերգային համալիրում անցկացվում է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը` ԵԱՏՄ անդամ երկրների կառավարությունների ղեկավարների մակարդակով։