Ավտովթար՝ Արագածոտնի մարզում. Ապարանում բախվել են Վանաձոր-Երևան «ГАЗель»-ը, «Volkswagen»-ն ու «Lada»-ն. կա 7 վիրավորՎերջին օրերին իշխանական թիմի արշավը ցեղասպանության դեմ հասցվում է տրամաբանական ավարտին. թյուրքագետՀՀ-ում ԱՄՆ դեսպանն ու ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիրՊիտի Արցախ վերադարձ լինի, որ Մայր Հայաստանը փրկվի, որ խաղաղություն ունենալու հնարավորություն լինի… Արցախի ԱԺ պատգամավոր Եթե թուրքի հետ ապրելը լավ է, գնացեք, խնդրենք Ալիևին մի հատ գյուղ տա, գնացեք այդ 100 հոգով ապրեք, մենք չենք ուզում իրենց հետ ապրենք․ ճանապարհ փակած քաղաքացիներԻ գիտություն կեղծ լուրեր տարածողներին` Տիգրան Աբրահամյանը երեկ ողջ օրը եղել է Տավուշի մարզում. ՀՀԿ ԵԿ ղեկավարը` տելեգրամյան ալիքներում տարածված ապատեղեկատվության մասին Ուկրաինայի իշխանությունները պետք է մոռանան 1991 թվականի սահմաններին հասնելու անիրատեսական նպատակը.The New York Times Մեր իրավունքների պաշտպանության հարցն այսօր առավել քան երբևէ վերանորոգելու անհրաժեշտութուն կա. ՀՅԴ Բյուրոյի հայտարարությունըՄահացել է բանաստեղծ Արշակ ՔոչինյանըՊապիկյանն ու Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են պաշտպանության ոլորտում համագործակցությանն հարցերըԱլիևը Զելենսկուն հրավիրել է ԲաքուԱյս պրոցեսը սկսվել է 2018-ին․ սահմանազատումը սկսում են Տավուշից, քանի որ դա Ադրբեջանի համար է կարևոր․ փորձագետ (տեսանյութ)Ոստիկաններ, էս ժողովրդին հանկարծ մոտիկ չգաք, մեկի մատը փուշ մտավ, պատասխան դուք եք տալու. Դանիելյան (տեսանյութ)Երևան-Սևան ճանապարհին լարված իրավիճակ է․ քաղաքացիները փակել են ճանապարհը․ ՈւՂԻՂ«Էդ ինչների՞դ վրա եք տենց ուրախ, բերաններդ բաց, ուրախանո՞ւմ եք ձեր արածով»․ Տիգրան Աբրահամյանը՝ դրվագ է ներկայարել ծիծաղող ոստիկանների մասնակցությամբԿաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ․ ՍԱՏՄ
Այսօր մայրաքաղաքի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի
Այսօրվանից Հայաստանի և Ադրբեջանի սահմանին երկրների փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացըՆոյեմբերյանում ԵԿՄ-ի մեքենան մխրճվել է մարդկանց մեջ, նրանցից մեկի գլուխն արյան մեջ է (տեսանյութ)Նոր նշանակում՝ Արգիշտի Քյարամյանի հրամանովՆոյեմբերյան համայնքը, այդ թվում սահմանամերձ գյուղերի վարչական ղեկավարները, չեն աջակցում սահմանազատման գործընթացին և չունեն որևէ մասնակցություն դրան. հայտարարությունՀյուսիսային Կորեան առաջին անգամ միջուկային զորավարժություն է իրականացրելԲաղանիսի անունից պահանջ եմ ներկայացրել՝ դեմ ենք այս ամենին, ասել եմ՝ ինձ հանեն այդ աշխատանքային խմբից․ Բաղանիսի համայնքապետԱլեն Սիմոնյանն ու Գրեգ Ֆերգուսն անդրադարձել են Հայաստան-Թուրքիա, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանըՀետընթաց ժողովրդավարությունից՝ մեծ քայլերովԿիրանցի վարչական ղեկավարը որոշել է հրաժարական տալ․ հայտնի է պատճառըԾիծեռնակաբերդ այցը պաշտոնական այցերի պրոտոկոլային մաս չէ․ ԱԳՆ-ն՝ Ղազախստանի նախագահի այցի մասին․ «Ժողովուրդ»Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը մահացու հիվանդություն ունի. Новая газета ЕвропаՀայաստան-Ադրբեջան շփման գծի որևէ փոփոխություն այսօր չի նախատեսվում. ՆԳՆ«Զվարթնոց» օդանավակայանում արգելել են ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան (տեսանյութ)Գյուղապետերին ասել են՝ փուլային տարբերակով ամբողջական հանձնելու են և շատ արագ. Սուրեն ՊետրոսյանԱյս արշավը եկեղեցու դեմ չէ, այլ՝ մեր բոլորի, Եկեղեցու կողքին պետք է լինեն նաև եկեղեցի կառուցած մեր ազդեցիկ, հեղինակավոր հայերը․ Վահե ՀովհաննիսյանՄիայն «դրսինները». «Փաստ»Առաջարկվում է պարեկային ծառայության աշխատանքի վարձատրության ֆոնդն ավելացնել տարեկան մոտ 417 միլիոն դրամով. «Փաստ»Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրևՏավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է․ «Հրապարակ»Ժողովրդավարությունը թիվ մեկ «բրենդ» հռչակած կառավարության ղեկավարը չի մեկնաբանել Սամվել Վարդանյանի հանդեպ կատարվածը․ «Ժողովուրդ»Այսօր միայն մեկ օրակարգ կա, և դա «լոկալ» օրակարգ չէ. «Փաստ»ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներՀամերգն առանց տեղական «իշխանիկների»․ «Հրապարակ» Գնել Սանոսյանը «գովերգում» է, իսկ իր տեղակալը համարում է միջազգային մեքենայությունների հեղինակ․ «Ժողովուրդ»Ոչ մի բովանդակային հայտարարություն կամ մեկնաբանություն. «Փաստ»Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել․ «Հրապարակ» Տավուշի համար ճակատագրական պահին դատախազը լքում է պաշտոնը․ «Ժողովուրդ»Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ» Իշխանությունը փորձում է պառակտել շարժումը․ յուրիկների պակաս չի զգացվում․ «Հրապարակ» 36 կգ ոսկու և 293 միլիոն ռուբլու անհետացման գործով վկայի կարգավիճակում դատավոր է հարցաքննվել․ «Ժողովուրդ»Տա­վու­շը կա­րող է լի­նել նոր սկզբի... մեկ­նար­կը. «Փաստ»Զելենսկին հերթական անգամ կոպիտ կերպով է դիմել իր երկրի դաշնակիցներինՉարենցավանում անչափահասների միջև տեղի ունեցած վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, կա վիրավոր
Վազող տողեր

Ի՞նչ կարող է տալ Պեկինի ֆորումը՝ ղարաբաղյան կարգավորման գործընթացին

Մինչ Հայաստանում զբաղված էին Քաղաքացու օրվա միջոցառումների և ուղիղ ու փոխաբերական իմաստներով՝ «խորոված փարթին» ուտել-մարսելով, Պեկինում տեղի էր ունենում ռեգիոնալ բացառիկ կարևորության մի միջոցառում, որը Երևանը, ի դեպ, բաց թողեց։ Ավելի քան 40 երկրների ու կառավարությունների ղեկավարներ, 100 երկրների պատվիրակություններ, մեծ թվով գործարարներ քննարկում էին, այսպես ասած, մի «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախագիծը։

Այն ահռելի կարևորություն ունի և ինչպես ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն է նկատել իր ֆեյսբուքյան գրառումներից մեկում, կարող է Եվրասիան տասը տարի հետո դարձնել բոլորովին այլ ռեգիոն։ Համաժողովին մասնակցել են նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Այս հանդիպման մասին Բաքուն առնվազն երկու շաբաթ բոլոր հնարավոր միջոցներով ու եղանակներով հայտարարեց։

Հասկանալի է, որ այդ հանդիպմանը անհնարին է, որ անդրադարձ չլիներ նաև Ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդրին։ Պուտին-Ալիև հանդիպմանը․ և իսկապես, խոսվել է ղարաբաղյան բանակցային գործընթացի մասին։ Թեև շատ քիչ, կարելի է ասել՝ ստանդարտ ձևակերպումների մակարդակով, սակայն այնուհանդերձ, խոսվել է, և այն, որ այս թեման խոսվել է նման կարևորություն ունեցող հարթակում, համաշխարհային տնտեսության լոկոմոտիվ հանդիսացող Չինաստանի մայրաքաղաքում, որը ինքը որպես երրորդ բևեռ հանդես գալու հայտ է ներկայացնում գլոբալ քաղաքականության մեջ, արդեն որպես երեևույթ՝ կարևոր է։

Ըստ պաշտոնական լրահոսի, հանդիպման ընթացքում խոսվել է այն մասին, որ ամիսներ անց, այս տարվա օգոստոսին կայանալու է գագաթնաժողով Ռուսաստան-Իրան-Ադրբեջան ֆորմատով։ Սա բավական ծանոթ ու բավական լավ աշխատող ֆորմատ է, որը նաև բավական բազմավեկտոր է իր աշխատանքային ուղղություններով։ Վառելիքա-էներգետիկ ոլորտից մինչև տրանսպորտային միջանցքների բացում, համատեղ բիզնես նախագծեր և այլն։

Ի վերջո, Իրանը Ռուսաստանին կապող երկաթուղին հենց Ադրբեջանով է անցնելու, իսկ կապող մյուս ուղին Կասպիականի ավազանն է։ Բացի այս ֆորմատից, կա նաև Իրան-Ռուսաստան-Թուրքիա-Ադրբեջան-Վրաստան ֆորմատը, որտեղ արդեն նույնիսկ միասնական էներգետիկ տարածք ստեղծելու հարցն է քննարկվում։ Այս բոլոր ֆորմատներով Պեկինը հետաքրքրված է։ Ու այս բոլոր ֆորմատները ապագայի Եվրասիայի ճարտարապետության մասերն են լինելու։ Այս ֆորմատներից և ոչ մեկում Հայաստանը չկա։ Պատճառը Ղարաբաղյան հակամարտությունն է։

Շատ հարցերով Հայաստանը կարող էր ներգրավված լինել, որով և դուրս կգար տնտեսական ծանր կացությունից, սակայն հակամարտության առկայությունը մի կողմից, նավթի և գազի հմայքը մյուս կողմից, Երևանի վախվորած կեցվածքն էլ ի հավելում, բերել է այն իրավիճակին, որ Հայաստանը դուրս է մնացել այս ամենից։ Սակայն Չինաստանը կարծես թե ուզում է աշխատել Հայաստանի հետ։ Ու Չինաստանը հետաքրքրված է, որպեսզի հակամարտությունը կարգավորվի։ Բիզնեսի համար կարևորը խաղաղությունն ու կայունությունն է։ Այս լույսի ներքո լիովին հասկանալի է, որ Ղարաբաղյան հարցը պետք է քննարկվեր առնվազն Ալիևի ու Պուտինի կողմից։

Ըստ պաշտոնական հաղորդագրության, Ալիևի և Պուտինի կողմից քննարկվել է նաև Ղարաբաղյան հակամարտությունը: Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը, որպես Մինսկի խմբի համանախագահ երկիր, շարունակելու է ջանքեր գործադրել հակամարտության լուծման համար:

Ալիևը հերթական անգամ հայտարարել է, թե բարձր է գնահատում Ռուսաստանի ջանքերը Ղարաբաղյան խնդրի կարգավորման գործում: Ստանդարտ այս մի քանի բառի առկայությունը նույնիսկ կարևոր երանգ է ստանում, քանի որ ավելանում է հակամարտության կարգավորմամբ առարկայաբար հետաքրքրված և ոչ թե պարզապես լոզունգային մակարդակի, երկրների թիվը, ինչը և հավելյալ երաշխիք է, որ հակամարտությունը կկարգավորվի խաղաղ բանակցությունների ընթացքում և հակամարտության կարգավորումը դուրս է բերում միջազգային նոր մակարդակ, թեկուզ և զուտ քննարկումների առումով, եթե հաշվի առնենք, որ կարգավորման մանդատը ԵԱՀԿ Մինսկի եռանախագահությանն է։

NEWSPRESS.am