Հակառակորդը կրակել է Ոսկեպար-Բաղանիս միջպետական ճանապարհի ուղղությամբ
Այսօր՝ ժամը 13:00-14:00-ի սահմաններում հակառակորդն կրակոցներ է արձակել Տավուշի մարզի ուղղությամբ: Այդ մասին NEWSPRESS.am-ի հետ զրույցում ասաց Բաղանիսի համայնքապետ Նարեկ Սահակյանը՝ հավելելով, որ կրակոցները հնչել են ոչ թե հենց Բաղանիսի, այլ վարչական տարածքի ուղղությամբ:
Նա նշեց, որ տուժածներ չկան: Բնակչության շրջանում էլ այս պահին ամեն ինչ հանգիստ է, խուճապ չկա:
Նշենք, որ վերջին անգամ Բաղանիսի ուղղությամբ ադրբեջանական կողմը կրակ է բացել նախորդ տարվա սեպտեմբերի 12-ին