Օսիպյանն ասել է՝ թող մի քանի տարի անցնի, երկու եղբորն էլ դատել եմ տալու․ Սամվել Հովհաննիսյան (տեսանյութ)
2014 թվականից ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը ուղղորդում է մարդկանց, թե ինչ խոսեն դատարանում։ Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց Սամվել Հովհաննիսյանը։
Նա պատմեց, որ 2014 թվականի հունիսի մեկին տեղի է ունեցել դանակահարություն՝ Վալերիյ Օսիպյանի եղբորորդու մասնակցությամբ, որի մեջ մեղադրել են բանախոսի եղբորը՝ Սարգիս Հովհաննիսյանին։
Բանն այն է, որ տուժողի փոքր եղբայրը, մայրը և հայրը հստակ ցուցմունքներ են տվել ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի եղբորորդու՝ Սեդրակ Օսիպյանի դեմ: Դրանից հետո Սեդրակ Օսպիյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել։
«Նա սկզբնական շրջանում չի ներկայացել քննչական մարմիններին, մեկ տարի թաքնվելուց հետո նոր ներկայացել է: Գործը մեկ տարի քննելուց հետո, ես տարբեր քննչական մարմիններում ցուցմունքներ եմ տվել: Վերջում որոշում է կայացվել, որ անհայտ անձի կողմից մարմնական վնասվածք է դիտավորությամբ տուժողին հասցվել և այդ որոշումը կարճվել է։ Ես այդ ընթացքում մեկնել եմ ՌԴ եկել եմ, և տեղյակ չեմ եղել, թե գործն ինչ ընթացքի մեջ է»,- պատմեց Սամվելը:
Իսկ 2018-ին ընտանիքին հայտնել են, որ գործը վերաբացվել է։
«Ես գնացել եմ վարչություն, նա ինձ ասաց. «Սամվե՛լ ջան, պատկերացրու, եթե Սեդրակ Օսիպյանն է խփել, իմ դրության մեջ մտի: Եթե ես օգնեմ Օսիպյանին, դա կդիտվի որպես խտրականություն: Եթե Սարգիսն իր վրա վերցնի, ես էնպես կանեմ, որ ոչ ոք չի իմանա: Ես նրան կօգնեմ»: Ես էլ նրան պատասխանում եմ՝ եթե օգնող ես, ավելի լավ է Սեդրակին օգնի, Սարգսի հետ գործ չունես»,- պարզաբանեց Հովհաննիսյանը:
Նա նաև նկատեց, որ այսօր Օսիպյանն ավելի շատ լծակներ ունի, և ինքը մտահոգություն ունի, որ այդ լծակներն իր դեմ կօգտագործի։
Մանրամասները՝ տեսանյութում