Եվրամիությունը շրջանառությունից կհանի 500 եվրո թղթադրամը
Եվրոպական միությունը հրաժարվել է 500 եվրոյից, որն աշխարհում ամենաշատը շրջանառվող դրամական միավորներից է համարվում: Եվրոպական միության գրեթե ողջ տարածքում դեռևս հունվար ամսից դադարեցրել էին 500 եվրոյի թողարկումը, բացառությամբ Գերմանիայի և Ավստրիայի, որտեղ 500 եվրոն մեծ
պահանջարկ ունի:
Վերջիններիս հավելյալ երեք ամիս ժամանակ էին տվել՝ 500 եվրոն շրջանառությունից հանելու համար: 500 եվրոյից հրաժարվելու հիմնական պատճառն այն է, որ հենց դա է ամենաշատն օգտագործվում փողերի լվացման ժամանակ և ահաբեկչական խմբավորումներին դրամական աջակցություն ցուցաբերելու ժամանակ:
Դեռևս 500 եվրոն կշարունակի օգտագործվել այնքան ժամանակ, մինչև բնական մաշվածության ճանապարհով դուրս կգա շրջանառությունից: