Նիկոլ Փաշինյանը հանդիպում կունենա Դմիտրի Մեդվեդևի հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 29-ի երեկոյան հանդիպում կունենա Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի հետ: Այդ մասին հայտնում են ՀՀ կառավարությունից:
ՌԴ վարչապետը Հայաստան է ժամանելու աշխատանքային այցով՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին մասնակցելու նպատակով: