Միհրան Պողոսյանը ժամանակ է շահում․ նրան քաղաքական ապաստան տրամադրելու հարցը ՌԴ սուվերեն իրավունքն է
Ինչ պատասխան կտա Ռուսաստանի իշխանությունը Միհրան Պողոսյանի դիմումին, Ռուսաստանի սուվերեն իրավունքն է։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը` անդրադառնալով ԴԱՀԿ նախկին պետ, ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանի արտահանձման խնդրին։
Նա նկատեց, որ Միհրան Պողոսյանը ձերբակալվել է և մինչև ՀՀ–ին արտահանձնվելը իրացրել է իր իրավունքը` քաղաքական ապաստան հայցելով։
«Ինչպես կլուծվի դա, Ռուսաստանի սուվերեն իրավունքն է` կբավարարի՞, թե՞ կմերժի քաղաքական ապաստան տրամադրելու դիմումը»,- ասաց նախարարը։ Նա չի բացառում նաև, որ Պողոսյանի այս քայլը նաև ժամանակ շահելու նպատակ է հետապնդում` հետաձգելով նրա Հայաստան վերադարձվելը։