Լարված իրավիճակ՝ Արարատում. նորաշենցիները մարզպետարանում են (տեսանյութեր)
Այս պահին բավականին լարված իրավիճակ է ստեղծվել Արարատի մարզի Նորաշեն համայնքում: Բնակիչների մի մասը հավաքվել է համայնքապետարանում, մյուս մասը՝ Արարատի մարզպետարանում:
Նորաշենի համայնքապետարանից NEWSPRESS.am-ին տեղեկացրին, որ բնակիչների բողոքը կապված է խմելու ջրի խնդրի հետ, որն արդեն մեկ տարի է՝ առկա է:
Տեղեկացրին նաև, որ այս պահին համայնքապետ Նորայր Գրիգորյանը ցուցարարների մոտ է, իսկ իրավիճակը բավականին լարված է:
Ցուցարարների մյուս խումբը մարզպետարանում է, նրանց առայժմ ընդունել է միայն մարզպետ Գարիկ Սարգսյանի օգնականը: