Քիմ Քարդաշյանի 3-ամյա որդին տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք․ բժիշկները փրկել են նրա կյանքը
Քիմ Քարդաշյանի 3-ամյա որդու ինքնազգացողությունը վատացել է այն ժամանակ, երբ նա խոտերի վրա նստած խաղալիս է եղել, և նրան հոսպիտալացրել են։ Բժիշկները կարողացել են փրկել փոքրիկի կյանքը։ Այդ մասին տեղեկանում ենք Cosmo.ru կայքից։
Երեխայի վիճակը շատ ծանր է եղել և նա մի քանի ժամ անգիտակից վիճակում պառկած է եղել վերակենդանացման բաժանմուքնում, սակայն բժիշկները կարողացել են փրկել նրա կյանքը։
Բժիշկները նշել են, որ երեխայի ինքնազգացողության վատացման պատճառը եղել է ալերգիան, որ նա ունի խոտից։