Վլադիմիր Պուտինը չի բացառել, որ կհանդիպի Վլադիմիր Զելենսկիի հետ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ չի բացառում, որ հնարավոր է հանդիպի Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ:
«Եթե երբևէ մենք հանդիպենք, ինչը ես չեմ բացառում, և եթե մեր միջև բանակցություններ սկսվեն, ապա առաջին հերթին մենք կքննարկենք ու կփորձենք լուծել Ուկրաինայի հատվածում ծագած խնդիրները»,- ասել է Վլադիմիր Պուտինը:
Պուտինը նաև հավելել է, որ իրեն հետաքրքիր է, թե ինչ դիրքորոշում ունի Վլադիմիր Զելենսկին այդ խնդրի լուծման շուրջ:;