Ողբերգություն Ռուսաստանում․ ընտանիքի 5 անդամներին հայտնաբերել են սպանված ու բակում թաղված
Ռուսաստանի Ուֆա քաղաքում հայտնաբերվել են տևական ժամանակ անհետ կորած համարվող ընտանիքի հինգ անդամների մարմինները: 39-ամյա մայրն իր երեք երեխաների ու թոռան հետ որոնվում էին որպես անհետ կորածներ: Այս մասին տեղեկանում ենք ռուսական մամուլից։
Տեղեկություն կա, որ նրանց հարազատները մի քանի օր է, ինչ հայտնել են նրանց անհետանալու մասին, չնայած այն հանգամանքին, որ ընտանիքը անհետ կորել էր դեռևս նախորդ տարվա դեկտեմբեր ամսին: Ոստիկանության տվյալներով, երբ նրանք հարցաքննելու նպատակով գնացել են անհետ կորած կնոջ նախկին ամուսնու տուն, վերջինս դուռը չի բացել ոստիկանների առաջ, կարճ ժամանակ անց, երբ ոստիկանները ներխուժել են տղամարդու տուն, նա արդեն ինքնասպան էր եղել:
Ընտանիքի հինգ անդամների մարմինները, այդ թվում 6, 12 տարեկան ու 9 ամսական երեխաների մարմինները հայտնաբերվել են տան բակում թաղված: Ինքնասպան եղած տղամարդը միակ կասկածյալն է: