Ամեն ինչ գնում է դեպի «Ռեալ»․ Մինո Ռայոլան չեղարկել է «Մանչեսթեր Յունայթեդ»-ի ղեկավարների հետ հանդիպումը
Արդեն մոտ մեկ ամիս է, որ անգլիական ու իսպանական սպորտային պարբերականները մեկը մյուսի հետևից գրում են, որ Պոլ Պոգբան ամեն գնով ցանկանում է տեղափոխվել Մադրիդի «Ռեալ»։
Կարծես թե այս տեղափոխությունը կամաց-կամաց գնում է դեպի հանգուցալուծում։ Եվ արդեն այսօր Մինո Ռայոլան չեղարկել է իր հանդիպումը մանչեսթերյան ակումբի ղեկավարների հետ, որտեղ պետք է քննարկեն Պոլ Պոգբայի պայմանագրի հարցը։
Այս քայլով Ռայոլան ևս մեկ անգամ ակնարկում է, որ Պոգբայի` Իսպանիա տեղափոխությունը օրերի հարց է։