Յուրայինների նկատմամբ դուխով հաղթանակ տանողը հայտնվելու է պատմության փոշեկուլում. Շարմազանովը՝ Փաշինյանին (ֆոտո)
Ազգային ժողովի նախկին փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում արխիվային լուսանկար է հրապարակել, որն արված է Ազգային ժողովում և որում ակնհայտորեն երկխոսության մեջ են ինքն ու Փաշինյանը:
Լուսանկարին կից նա գրառել է.
«Սեփական հայրենիքում սեփական քաղաքացիներին սև-սպիտակի բաժանողն ու յուրայինների նկատմամբ դուխով հաղթանակ տանողը ոչ միայն անելիք չպետք է ունենա պետության կառավարման ղեկին, այլ արդարացիորեն հայտնվելու է պատմության փոշեկուլում»: