«ՊՍԺ»-ի մեգատրանսֆերը «Յուվենտուս»-ում է
Ինչպես տեղեկանում ենք իտալական սպորտային կայքերից, Փարիզի «ՊՍԺ»-ն ամեն կերպ ցանկանում է գնել Թուրինի «Յուվենտուս»-ի առաջատար Միրալեմ Պյանիչին։
Կայքերը նշում են, որ ֆրանսիական ակումբը պատրաստ է Պյանիչի համար վճարել ավելի քան 70 միլիոն եվրո, սակայն շատ հնարավոր է, որ իտալական ակումբն ավելի շատ գումար պահանջի։
Ըստ որոշ տեղեկությունների՝ Պյանիչի տրանսֆերային նպատակը թիմն ուժեղացնելն է, ինչպես նաև Պյանիչը կփոխարինի թիմում Մարկո Վերատիին, ով արդեն սպառում է իրեն։