Պոլ Պոգբան դիմել է «Մանչեսթեր Յունայթեդ»-ի ղեկավարությանը և խնդրել, որ իրեն վաճառեն «Ռեալ»-ին
Ինչպես տեղեկանում ենք անգլիական սպորտային կայքերից, «Մանչեսթեր Յունայթեդ»-ի առաջատար Պոլ Պոգբան դիմել է ակումբի ղեկավարությանը և խնդրել, որ իրեն վաճառեն արքայական ակումբին։
Կայքերը նշում են, որ ֆրանսիացին անգամ հրաժարվել է ստանալ Չինաստանի վիզա, քանի որ ամռանն ակումբն իր ուսումնամարզական հավաքն անցկացնելու է Չինաստանում։
Ընդգծենք, որ Պոգբային անձամբ ցանկանում է գնել հենց Զինեդին Զիդանը։