«Բանանց»-ին տուգանել 100 հազար դրամով, Ջևան Չելոյանցին գրանցել խիստ նկատողություն. ՀՖՖ
Ապրիլի 25-ին տեղի է ունեցել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեի հերթական նիստը` ՀՖՖ Կարգապահական կոմիտեի նախագահ Ռուբեն Սինոյանի նախագահությամբ: Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ-ի կայքը:
Քննարկվել է Հայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակչում «Բանանց»-ի ու «Լոռ»-ի միջև չկայացած խաղը: Հիշեցնենք, որ հանդիպումը տեղի չի ունեցել, որովհետև «Բանանց»-ի ֆուտբոլիստները լքել են դաշտը:
«2.1. 22/04/19թ. «Լոռի ՖԱ»-«Բանանց» (ԳԽ019) (հանդիպումը տեղի չունենալու, «Բանանց» թիմը խաղալուց հրաժարվելու և խաղադաշտը ինքնակամ լքելու) համար, ՀՖՖ-ի կարգապահական կանոնակարգի 15-րդ հոդվածի 6-րդ կետի համաձայն` «Բանանց» թիմին գրանցել տեխնիկական պարտություն, «Լոռի ՖԱ» թիմին շնորհել տեխնիկական հաղթանակ: «Բանանց» ֆուտբոլային ակումբին տուգանել 250000 ՀՀ դրամ
2.2. Հիմք ընդունելով ՀՖՖ կարգապահական կանոնակարգի հոդված 2-ի 1 և հոդված 10-ի 1-կետերը՝ ֆուտբոլային սուբյեկտ «Բանանց» ֆուտբոլային ակումբի համասեփականատեր Ջևան Չելոյանցի անվայել վարքագծի ու ոչ մարզական պահվածքի համար, ՀՖՖ-ի կարգապահական կանոնակարգի 15-րդ հոդվածի 16-րդ կետի համաձայն` Ջևան Չելոյանցին գրանցել խիստ նկատողություն, «Բանանց» ֆուտբոլային ակումբին տուգանել 100000 ՀՀ դրամ»-ասվում է ՀՖՖ կարգապահական կոմիտեի նիստի արձանագրության մեջ: