Քաղբանտարկյալների լուսանկարները՝ ավտոբուսների վրա Փրկարարները դուրս են բերել ավտոմեքենան Արփա գետից Տավուշում՝ կիսակառույց շինությունում, հրշեջները հայտնաբերել են տղամարդու մոխրացած դիԱրագածոտնի մարզում արձանագրվել են որսագողության 2 դեպք․ առգրավել է որսագողերի զենքերը Ագարակ-Քաջարան ճանապարհի կառուցման կապալառուն վերսկսել է պայթեցման աշխատանքների նախապատրաստումը Զինծառայող Կարապետյանին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու վարույթի նյութերը դատարանում են Նարեկ Մանթաշյանին հրավիրել են ՔԿ և նոր մեղադրանք առաջադրել Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ՀՀ ԱՆԱպրիլի 1-ին կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումըՀայտնի Թոռնիկը հա՛մ Ագրարայինի ՈւԽ նախագահ, հա՛մ ՍԱՏՄ փորձագետԿարծում եմ, բոլոր տեղերում էլ հուդա-մատնիչներ կլինեն․ Սերգեյ ՉիչոյանԻնեկոբանկն ընդդեմ թոշակառուների․․․ Քաղաքացու իրավունքների պաշտպանԵղեգնաձորում սպանության փորձ կատարելու վարույթով կալանավորվել է 32–ամյա բնակիչըԱԺ պատգամավորներ Սարգիս Խանդանյանն ու Մարիա Կարապետյանի կգործուղվեն ԲեռլինՓոխվարչապետը հանդիպել է ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ Օդի ջերմաստիճանը Երևանում կհասնի մինչև +23 աստիճանի Որոնվում են տեսանյութում պատկերված անձինք Ժաննա Անդրեասյանը պարգևատրել է «Սալոմե»-ն վերականգնող վարպետներին
Դիմումիս հիման վրա ՔԿ-ում վարույթ է նախաձեռնվել Նարեկ Սամսոյանի բռնի ձերբակալության առիթով
Հայաստանի եվրաինտեգրման թեմայով Ազգային ժողովում լսումներ է հրավիրվելՈւկրաինան ստացել է Challenger 2 տանկեր՝ առանց լրացուցիչ զրահատեխնիկայիՓաշինյանական քաղցր ստերի մահաբեր հետևանքների մասին. Անդրանիկ ԹևանյանԴոլարն ու եվրոն շարունակում են էժանանալ Խաղաղությունը Ադրբեջանի և Հայաստանի միջև է․ այն ոչ Վաշինգտոնում է, ոչ Բրյուսելում, ոչ Փարիզում․ Հիքմեթ Հաջիև Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն
Հայ-ռուսական հարաբերությունները դառնում են ավելի լայն հակամարտության օբյեկտ. սա շատ վտանգավոր է. Սերգեյ Կոպիրկին
Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա ԵրևանումՊԵԿ-ը բացահայտել է կառուցապատման ոլորտում առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպք (տեսանյութ) «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի 17 ծառայողների նկատմամբ կիրառվել են կարգապահական տույժերՆարեկ Սամսոնյանի՝ ԱՄՆ դեսպանին ուղղված նամակը դեսպանատանը չվերցրեցինԵթե ճնշում են, ում որ ճնշում են, թող ինքն էլ խոսի․ Իմ նկատմամբ ճնշումներ ոչ մի կերպ չկան․ նախկին պատգամավոր (տեսանյութ)Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ադրբեջանական հեռուստաալիքը պարզաբանել է՝ ինչու չի ցուցադրվել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը
Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն ՍարուխանյանՊՆ-ում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման ծրագրին վերաբերող հարցերՍԱՏՄ-ն հրապարակել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքներըՔաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի բաց նամակ-հարցումը Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա ՔվինինԱլեն Սիմոնյանն Ալեքսեյ Սանդիկովին գործուղում է ՄոսկվաՄեքենան գլորվել է ձորը. վարորդը հիվանդանոցում մահացել էԶելենսկին, թերևս, առաջին անգամ բաց տեքստով խոստովանել է, որ Ուկրաինան պատերազմում պարտվում է. քաղաքագետԼեհաստանում ռազմական օդանավերը օդ են բարձրացվել Ուկրաինայում ռուսական ակտիվության պատճառովԱնհանգիստ որոշ հանրային գործիչներ զանգն են հնչեցնում մոտալուտ աղետի, սակայն բոց առաջացնող կայծը չի երևում. ԱնանյանԱշխատանքից ազատում՝ Հայաստանում Սոլովյովի հաղորդումն արգելափակելուց հետոԴատելով արձագանքներից` Բաքվում լավ հասկացել են Տոյվո Կլաարին. Արամ Սարգսյան
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 40 վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության. ապրիլի 1-ից կսահմանվի 200 եվրո և 31 կգՀորը բռնության ենթարկելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեբուժարանում
Հայաստանում արգելափակվել են «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները
«Երևան ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրելԲրազիլիայի Ռեսիֆե քաղաքում երկնաքեր է այրվում
Վազող տողեր

«Նաիրիտ» գործարանն արդիության և Հայաստանի «թավշյա հեղափոխության» հայելու մեջ. Կարինե Գևորգյանի հոդվածը

Ներկայացնում ենք հայազգի հայտնի քաղաքագետ (Մոսկվա, ՌԴ) Կարինե Գևորգյանի հոդվածը, որը հրապարակվել է REGNUM թերթում 2018 թվականի օգոստոսի 2-ին` նվիրված Նաիրիտ գործարանի վերաբացմանը ու EU-ASIA BFC հոլդինգի նախագահ դոկտոր Աշոտ Գրիգորյանի դեմ վարվող տեղեկատվական պատերազմին: Հոդվածագիրը ներկայացնում է հստակ կապ Նաիրիտի հնարավոր շահագործման և Նաիրիտը թալանած խմբի կողմից Աշոտ Գրիգորյանի դեմ ծավալվող պատերազմի միջև: Այն, որ ազերիները մշտապես պայքարել են եվրոպահայ հայտնի լոբբիստների դեմ, պարզ է և բնական: Զարմանալին այն է, որ վերջին կես տարվա ընթացքում զգացվում է ազերիների և մի շարք «հայ» գործիչների անտեսանելի, անհասկանալի համագործակցությունը: Կարծում ենք, որ ազերական նավթադոլարների ազդեցությունը Եվրոպայում հայ պաշտոնյաների ու Հայաստանում բազմաթիվ գրանտակերների վրա արդեն անզեն աչքով նկատելի է: Զարգացումներն ակնհայտորեն ուղղված են Հայաստանի դեմ, և պահանջվում է ժողովրդի հզոր մոբիլիզացում այս վիճակից լուծում գտնելու համար:
Ստորև ներկայացնում ենք հոդվածի օրիգինալ տարբերակի՝ լինքը (ռուսերեն) 
և նրա վերջին հատվածի հայերեն թարգմանությունը.

«Նաիրիտ» գործարանն արդիության և Հայաստանի «թավշյա հեղափոխության» հայելու մեջ

…Քաղաքացիներ, ամրացրեք ձեր ամրագոտիները. տուրբուլենտությունն ուժեղացել է և ուժեղանալու է` մեր «Երկիր» օդանավը մտել է ամպրոպի գոտի: Ով ումից «կխլի» ղեկը. փիղը կետից, թե հակառակը` գիտությանն անհայտ է: Ինչպես այն անեկդոտում. եթե չես կարող թռչել, ցուցամոլություն մի արա:

Ինչքանո՞վ էին նախկին խորհրդային հանրապետությունները պատրաստ դրան: 1990-ական թվականների սկզբից ԱՊՀ-ի քաղաքական և բիզնես էլիտաները ստացան հնարավորությունների նեղ միջանցք` փող աշխատել ազգային տնտեսության գործառնության խորհրդային համակարգի ապամոնտաժումից և բնական ռեսուրսների վաճառքից ու խուսանավելու իշխանության իրական և էրզաց-կենտրոնների միջև, ինչպիսիք, ըստ երևույթին, դարձան ԵՄ-ն և ՆԱՏՕ-ն: Չնայած զգալի դժվարություններին, «կանխազգացումները չխաբեցին» ռուսական քաղաքական վերնախավին: Առանց բարձր խոսքերի, սկիզբ դրվեց ՎԵՐԱՍՈՒՎԵՐԵՆԱՑՄԱՆ (Ղրիմ) և վերաինդուստրիալիզացիայի գործընթացին: Վերջինս արդեն ակնհայտ է ռազմատեխնիկական համալիրի և ատոմային տեխնոլոգիաների ոլորտում:

Դուք կարող եք հարցնել, թե ինչ կապ ունի փոքր և ոչ հարուստ Հայաստանը` իր վերջերս տեղի ունեցած իշխանափոխությամբ, ինչ-որ քիմիական գործարանով, որը ԵՄ-ի հետ ստորագրել է համաձայնագիր ու ԱՊՀ-ի և ՀԱՊԿ-ի անդամ է: Ընդ որում, որ 2018 թվականի գարնանային իրադարձությունները Հայաստանում տեղի են ունեցել աշխարհակարգի հիմնարար փոփոխությունների համատեքստում: Եվ նույնիսկ, եթե այս հեղափոխությունը սկսվել էր որպես գունավոր, ապա որոշ պտուղներից ու նախաձեռնություններից նկատելի է, որ փորձ է արվել հաղթահարել բացասական հետխորհրդային խառնաշփոթը: Արևմուտքի կամ Արևելքի կողմից Երևանում նոր թիմ է «դրվել» բնույթի դատողություններն այստեղ դադարում են արդիական լինել, եթե չի բացատրվում, թե ինչ Արևմուտքի և ինչ Արևելքի մասին է խոսքը:

Իհարկե, այս թեման շատ հետաքրքիր է, բայց եթե նույնիսկ այդպես է, ապա անհրաժեշտ է պարզաբանել. ինչպիսի՞ խնդիրների լուծման համար է «դրված»` այդ նույն «խորքային պետությանն» աջակցելու, թե՞ այն թուլացնելու համար:

Ինչո՞ւ Սերժ Սարգսյանը և նրա շրջապատը չէին համապատասխանում դրանց կատարման համար: Որոշ փորձագետներ վերջին հարցի առնչությամբ տալիս են հետևյալ պատասխանը. քանի որ նա ռուսամետ էր և չէր անում ռուսաֆոբ հայտարարություններ: Նմանապես, «թավշյա հեղափոխության» առաջնորդ և գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանը ընդգծված քաղաքավարի է Մոսկվայի հետ և ակնկալում է զարգացնել համագործակցությունը: Եվ, անշուշտ, չունի տարբեր մակարդակի ռուսական պաշտոնյաների հետ գործարար համաձայնությունների շարան: Հայտարարում է Մոսկվայի հետ հարաբերությունների վերափոխման մասին, և իրապես Ռուսաստանում էլ ինտեգրման թեման սկսում է լրջորեն իրականացվել ԱՊՀ շրջանակներում: Կարող էր արդյո՞ք առաջ գնալ և դուրս գալ ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրից, չմեկնել Բրյուսել` մասնակցելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, հրաժարվել այս ամռանը Վրաստանում անցկացվող զորավարժություններին մասնակցությունից: Այդ հարցին կարող է պատասխանել միայն Նիկոլ Փաշինյանը: Սակայն այս բոլոր իրադարձությունները պլանավորվել էին նախկին իշխանությունների ղեկավարության օրոք, որի գործողությունների հետաքննությունն ամեն օր Հայաստանի ներսում նոր սենսացիոն փաստեր է հրապարակում ԶԼՄ-ներում: Նոր ղեկավարության համար առաջնային են ներքին խնդիրները: Պետք է արդյո՞ք վատթարացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները: Կասկածելի է:

Հուլիսի 31-ին Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունները, հայտարարեց, որ երկրի նոր ղեկավարության գործողությունները հակասում են այն հայտարարություններին, թե նրանք չեն հետապնդի իրենց քաղաքական նախորդներին: Ի՞նչ է սա` սպառնալիք, թե՞ ավելի վստահելի երկխոսության կոչ: Անկախ նրանից, թե հասարակության մեջ ինչպիսի բացասական վերաբերմունք է գերակշռում ձերբակալված նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ, նույնիսկ նրա թշնամիները համարում են, որ նա խելացի է և պատրաստ` խիզախ գործողությունների:

Հարկ է նշել, որ ոչ նա, ոչ էլ ՀԱՊԿ-ի ղեկավար Յուրի Խաչատուրովը չթաքնվեցին արտասահմանում: Եվ, կարծես, նրանք հասկանում են, թե ինչ սցենարով է ավարտվելու այս դրամատիկ ինտրիգը:

Դատավճիռներ կայացնելը մեր գործը չէ: Ակնհայտ է միայն այն, որ Հայաստանում «հին գվարդիան» բազմակազմ է, բազմատարր, և չի պատրաստվում ոչ մեռնել, ոչ էլ հանձնվել, ինչը բնական է, և «հների» ու «նորերի» ներսում պայքարը լուրջ թափ է ստանում:
Եթե այս պայքարը մնար էլիտաների միջև հարաբերությունների դաշտում, ապա Հայաստանի քաղաքացին կարող էր սահմանափակվել Շեքսպիրի` «Ժանտախտը տանի ձեր երկու տնե՛րը» մեջբերումով: Սակայն:

2018 թ. հուլիսի 23-ին «Գոլոս Արմենիի» թերթում տպագրվել է գլխավոր խմբագրի տեղակալ Մարինե Գրիգորյանի «ԲԻԶՆԵՍ-ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՇԱՀԱԽԱՐԴԱԽՈՒԹՅՈՒՆ կամ զգուշացեք. Աշոտ Գրիգորյան» վերնագրով հոդվածը:
«Շաբաթ օրը Երևանում տեղի ունեցավ «Եվրոպա-Ասիա բիզնես ֆինանսական կենտրոն հոլդինգի» նախագահ Աշոտ Գրիգորյանի մամլո ասուլիսը, որի ընթացքում հայտարարվեց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության հետ «Նաիրիտ» գործարանի վերաբերյալ հուշագրի ստորագրման մասին: Խոսքը գնում է աուդիտից հետո քիմիական հսկայի աշխատանքի վերսկսման հնարավորության և վերագործարկումից տասնութ ամիս անց արտադրանք թողարկելու մասին: Նման հուշագրի ստորագրման հնարավորության մասին Գրիգորյանը հայտարարել էր հունիսի կեսերին՝ հաղորդելով, որ որոշումը կայացվել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանի և տնտեսական զարգացման նախարար Արծվիկ Մինասյանի հետ հանդիպման արդյունքում»:

Սա՝ առողջության համար, իսկ հետո՝ հոգու հանգստության.
«Հազիվ թե իմաստ ունի կրկին անգամ խոսել «Նաիրիտի» վերագործարկման կարևորության և նշանակության մասին: Կարելի էր երկու ձեռքերով ողջունել նման նախաձեռնությունը, եթե չլիներ մեկ չափազանց կարևոր «բայց». ստորագրելուց առաջ կառավարությունից որևէ մեկը հետաքրքրվել է, թե ո՞վ է Աշոտ Գրիգորյանը, ի՞նչ ծագում ունի որպես գործարար, ինչպիսի՞ հեղինակություն է վայելում այն երկրում՝ Սլովակիայում, որտեղ ծավալում է իր գործունեությունը վերջին տարիներին:

Մեր տրամադրության տակ է Սլովակիայի «Յոյ» հեռուստաալիքի սյուժեն՝ նվիրված Գրիգորյանին... «Գործարարը ներկայացել է որպես Հայաստանի դեսպան և հրավիրել նախագահ Գաշպարովիչին՝ ժամանելու Հայաստան պաշտոնական այցով», որը եթեր է արձակվել 2014թ. հոկտեմբերի 14-ին...

«ԳԱ»-յի տրամադրության տակ է ոչ միայն սլովակյան հեռուստաալիքի տվյալ տեսանյութի տեսաձայնագրությունն, այլ նաև ուրիշ տեղեկություններ պարոն Գրիգորյանի քաղաքական և տնտեսական գործունեության վերաբերյալ: Սակայն, այս դեպքում, մեր նպատակը չէ վարկաբեկել մի մարդու, ով վաղուց հայտնի է որպես դիվանագիտության և քաղաքականության խաբեբա ու խարդախ: Զարմանալին այն է, թե ինչպես է նա կարողացել է մոլորեցնել կառավարության անդամներին, նախ և առաջ, Արծվիկ Մինասյանին՝ այն աստիճանի, որ նրա հետ պաշտոնական փաստաթուղթ է ստորագրվել: Եվ ինչո՞ւ, նախքան ոչ այնքան միանշանակ հեղինակության տեր գործչի հետ գործ ունենալը, չեն հետաքրքրվել նրա ծագմամբ, ավելի ուշ անհարմար իրավիճակում չհայտնվելու համար»:

Որտե՞ղ է նա հայտնի, ինչո՞ւ: Եվ ո՞վ է նա: Սլովակիայի քաղաքացի: Գործարար: Հասարակական գործիչ: Եվրոպայի հայկական միությունների ֆորումի (ԵՀՄՖ) նախագահ: 2014թ.երկրի նախկին վարչապետ Յան Չարնոգուրսկիի հետ հիմնադրել է «Համաեվրոպական քաղաքական և տնտեսական վերլուծության և կանխատեսումների կենտրոն – Դաշինք հանուն խաղաղության պահպանման» (PANAP, որի նախագահության աշխատանքներին մասնակցում են լեյբորիստ լորդ Պիտեր Հեյնը, Կիրիլ Սվոբոդան՝ Չեխիայից, Ռոմանո Պրոդին, Intesa բանկի նախագահ Անտոնիո Ֆալլիկոն և շատ ուրիշներ, որի անդամներ են դարձել Ֆրանսիայի և Սլովակիայի նախկին արտգործնախարարները), ով նախորդ տարվա դեկտեմբեր ամսին Բրատիսլավայում անցկացրեց «Ավանդական արժեքներ և քաղաքականություն» խորագրով կլոր սեղան: Միջոցառմանը ներկա էին Յան Չարնոգուրսկին, Ալեքսանդր Ռարը (Գերմանիա), Կիրիլլ Սվոբոդան (Պրահայի դիվանագիտական ակադեմիայի ռեկտոր, Չեխիայի նախկին փոխվարչապետ և արտգործնախարար), Մարիա Լուիզա Մարինակիսը (Հունաստանի դեսպանը Սլովակիայում), Պավոլ Հրուշովսկին (Սլովակիայի Ազգային խորհրդի նախկին նախագահ), Պավոլ Դեմեշը (Սլովակիայի նախկին արտգործնախարար, ժողովրդավարության աջակցության Եվրոպական հիմնադրամի խորհրդի անդամ, գերմանական Մարշալի հիմնադրամի փորձագետ), Իվան Շիմկոն (Սլովակիայի նախկին ներքին գործերի նախարար), Շտեֆան Հարաբինը (Սլովակիայի նախկին փոխվարչապետ և արդարադատության նախարար), Մարոշ Կոնդրոտը (Սլովակիայի խորհրդարանի տնտեսական հանձնաժողովի նախագահի տեղակալ), Լյուբոմիր Պետրակը (խորհրդարանի պատգամավոր, Սլովակիա-Ռուսաստան միջխորհրդարանական հանձնաժողովի նախագահ) և այլոք, այդ թվում` սույն հոդվածի հեղինակը, ով ոչ վաղ անցյալում բարյացակամորեն հրավիրվել էր պարոն Գրիգորյանի կողմից անդամակցելու PANAP-ին:

Ես միտումնավոր ներկայացրեցի այսքան մեծ, սակայն ոչ ամբողջական ցուցակն, այնպես որ ընթերցողն ինքնուրույն կարող է մտածել, թե արդյոք կասկածելի հեղինակությամբ ինչ-որ մեկը, «ով վաղուց հայտնի է որպես դիվանագիտության և քաղաքականության խաբեբա ու խարդախ», կարող է քննարկում կազմակերպել թեկուզև նախկին պետական գործիչների մասնակցությամբ, ովքեր այնուամենայնիվ շարունակում են մտածել իրենց հեղինակության մասին: Ի դեպ, քննարկումը աշխույժ էր և բովանդակալից: Նշեմ, որ ՊԱՆԱՊ-ի անդամ դառնալու առաջարկն ընդունեցի որպես պատիվ, քանի որ զբաղվելով արևելագիտության թեմայով և Հարավային Կովկասում իրավիճակով, բավականաչափ տեղեկացված եմ նրա գործունեության մասին: Օրինակ, 2012թ. Լեռնային Ղարաբաղում նրա կողմից բացվել է ԹՐՂԻ-2 ՀԷԿ-ը, որը կառուցվել է նորագույն տեխնոլոգիաներով:

Կարծում եմ՝ պարոն Գրիգորյանը կարող է պաշտպանել իր հեղինակությունը:

Ակնհայտորեն ունի հարուստ կենսագրություն, և չեմ նկատել, որ ունենա սպիտակ թևեր: Այստեղ միայն նշեմ, որ JOJ մասնավոր հեռուստաալիքում կոմպրոմատը հայտնվել է ոչ թե 2014թ., այլ 2004թ. հոկտեմբերի 14-ին: Քաղաքական և հասարակական շրջանակներում այս սյուժեի հետ կապված արձագանքի չի եղել: Գուցե այն պատճառով, որ այն չափազանց «պատվիրված» էր: Բանը նրանում է, որ Սլովակիայի Ազգային խորհուրդն այդ ժամանակ պատրաստվում էր ճանաչել Հայոց ցեղասպանությունն Օսմանյան կայսրությունում (որը տեղի ունեցավ նոյեմբերի 30), և, բացի այդ, հենց այդ ընթացքում, ադրբեջանական «Զերկալո» թերթի հաղորդմամբ, Սլովակիան վաճառել էր Հայաստանին 10 միավոր ՍՈՒ-25 ռազմական ինքնաթիռներ: «Նոյյան Տապան» թերթին տված հարցազրույցում պարոն Գրիգորյանը նշել էր, որ այդ գործարքը, որը տեղի էր ունեցել օգոստոս ամսին, սկզբնական փուլում ձախողվել էր, և հարցը հայտնվել էր սլովակյան ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում, քանի որ կասկածներ էին ծագել, որ այն պարունակում է օրենքի խախտումներ:

«Մասնավորապես, Սլովակիայի ամենախոշոր «Մարկիզա» հեռուստաընկերությունը մի քանի oր շարունակ անդրադարձել է այս թեմային: Գործը հասավ նրան, որ Սլովակիայի էկոնոմիկայի նախարարությունն ինքնաթիռներ վաճառող ընկերությանը զրկեց արտոնագրից, իսկ կառավարությունը հրամայեց Պետական վերահսկիչ կոմիտեին ստուգել գործարքի հանգամանքները և իրավական կողմերը:

Գործարքի վերսկսման նպատակով Ա. Գրիգորյանը բանակցություններ սկսեց բոլոր պաշտոնական մակարդակներում, որոնք առնչվում էին խնդրի հետ: Արդյունքում, նա ստացավ Սլովակիայի արտաքին գործերի, պաշտպանության և էկոնոմիկայի նախարարների համաձայնությունը գործարքի կնքման համար, և այն տեղի ունեցավ: Ըստ Ա.Գրիգորյանի, 10 ինքնաթիռների վաճառքից հետո Ադրբեջանը բողոքի նոտա հղեց Սլովակիայի կառավարությանը: Նշենք, որ սկզբնական փուլում որոշ շահագրգիռ ուժեր ճնշում էին գործադրում Սլովակիայի վրա, որպեսզի ինքնաթիռները վաճառվեին ոչ թե Հայաստանով, այլ` Ադրբեջանին»: Ուպս...

Իսկ ո՞ւմ կարող է անհանգստացնել պարոն Գրիգորյանի գործունեությունը: Ակնհայտ է՝ Հայաստանում և արտերկրում նրանց, ովքեր ինչ-որ կերպ ներգրավված անարդյունավետ գործողություններում՝ կապված այս արտադրության հետ, նրանց՝ ում համար գործարանը կարող է մրցակից դառնալ, ովքեր վախենում են սպասվող հայտարարված աուդիտից: Գործարար Գրիգորյանն իր վրա է վերցրել «Նաիրիտի» վերաթողարկումը, որը կարող է մեկնարկ հանդիսանալ Հայաստանի վերաարդյունաբերականացման համար, որի կողմնակիցը, ըստ երեւույթին, հանդիսանում է տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Ա. Մինասյանը՝ դրոշն իր ձեռքը: Եթե այն վայր ընկնի, նա էլ պատասխան կտա: Հավանաբար, «Rhinoville Property Limited»-ի պատմությունը նրան քաջ հայտնի է, ինչպես նաև մյուս սկանդալային մանրամասները, որոնք ստվեր են գցում նրանց վրա, ովքեր ցանկացած միջոցներով փորձում են մնալ ժամանակին զբաղեցրած դիրքերում և «նուրբ» կերպով խորհուրդներ են տալիս նոր վարչապետի թիմին՝ խաղալով նրա ներքին հակասությունների վրա, թե ինչքան անհուսալի է դաշնակ Մինասյանը...

Կարինե Գևորգյան