Պարո՛ն վարչապետ, Ձեր ենթակաները Ձեզ խաբում են․ Իջևանի քաղաքապետն ուզում է բերանս փակել․ իջևանցի (տեսանյութ)
Իջևանի քաղաքացի Արամայիս Համբարձումյանը կոչ է անում վարչապետ Նիկոլ Փաշինյանին ու պատկան բոլոր մարմիններին վերաբացել և ուսումնասիրել իր դիմումները։ Բանն այն է, որ քաղաքացին համոզված է, որ Իջևանի քաղաքապետ Վարդան Ղալումյանը չարաշահել է իր դիրքն ու իրեն կանգնեցրել խնդրի առաջ։
Սպանդարյան փողոցի առաջին շենքի 5-րդ բնակարանի բնակիչ Համբարձումյանին 2012-ին Իջևանի քաղաքապետարանի կողմից 99 տարի վարձակալության կարգով հատկացվել է ամայի հողատարածք, որտեղ Համբարձումյանը կառուցել է սպասարկման սրահ՝ նպատակ ունենալով այն օգտագործել գյուղատնտեսական մեծ չափերի հասնող տեխնիկայի վերանորոգման համար: Այժմ, երբ ամեն ինչ պատրաստ է, նրանից փորձում են տարածքը վերցնել։
Ինչպես նախկին, այնպես էլ ներկա իշխանության օրոք Համբարձումյանը դիմել է կառավարությանը, և նշել, որ քաղաքապետը անօրինական քայլեր է արել իր հանդեպ։
Սակայն արդյունքում քաղաքապետը հետին թվով որոշումներ է փոխել, որպեսզի ջրից մաքուր դուրս գա։ Նա կոչով դիմեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
«Պարո՛ն վարչապետ, Ձեր ենթակաները Ձեզ խաբում են․ Իջևանի քաղաքապետն ուզում է բերանս փակել»,-ասաց Իջևանի քաղաքացին։
Մանրամասները՝ մեր տեսանյութում