Միհրան Պողոսյանը քաղաքական ապաստան է խնդրել Ռուսաստանից
ԴԱՀԿ ծառայության նախկին պետ, ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանը, որն օրերս ձերբակալվել էր ռուսական իրավապահների կողմից, դիմել է քաղաքական ապաստան ստանալու խնդրանքով:
«Միջնորդությունն արդեն պաշտոնապես տրվել է, պատշաճ կերպով ձևակերպվել է: Որոշումը կայացնում է ՌԴ նախագահին կից հանձնաժողովը: Իմ կարծիքով` դրա համար հիմքեր կան. Միհրան Պողոսյանին հայրենիքում հետապնդում են քաղաքական մոտիվներով»,- «Руна» պարբերականին տված հարցազրույցում հայտնել է Պողոսյանի փաստաբան Միխայիլ Յամչիտսկին: