ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ․ Լարսը բաց է Երեկ թատերական աշխարհում ամենաիսկական տոն էր, որտեղ պարգևատրվեցին տարբեր անվանակարգերի լավագույնները, ի հայտ եկան նոր տաղանդավոր բացահայտումներ․ Իվետա Տոնոյան Ֆրանսիական առագաստանավը օլիմպիական ջահը կտեղափոխի Միջերկրական ծովով Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան Հայտնի է Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրը Նարեկ Սամսոնյանի բաց նամակ-հարցումը Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին Նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն «Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններինՀայկազ Բաղմանյանը հերքում է Սուրիկ Խաչատրյանից 10 մլն դրամ պարտք վերցնելը․ Հետք Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը Թուրքիան զինամթերք կարտադրի Ուկրաինայի համարՄարտի 29-ին դադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումըԼույս է տեսել «Լսիր իմ ձայնը» երգերի հավաքածուն՝ ի հիշատակ Կրոկուսում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի (տեսանյութ)«Միր» քարտերի սպասարկումը, բացի ՎՏԲ բանկից, մնացած բանկերում արգելելու որոշման խախտումը կդնի լուրջ խնդիրների առաջ․ ԹունյանՓաշինյանը որոշել է Ստեփանակերտի էլիտային ահաբեկել՝ «ցուլերի» զայրույթը մեղմելու նպատակով․ քաղաքագետԲաքուն ռազմական է հռչակում մարզամշակութային համալիրը (լուսանկարներ)Վթարի պահին Կուրսկի կենտրոնում ավտոբուսի արգելակները խափանվել են, այն բախվել է մի քանի մեքենաների և մխրճվել կանգառի մեջ․ 6 մարդ վիրավորվել է (տեսանյութ)Արցախի և արցախահայերի նկատմամբ վարվող քաղաքականությամբ Նիկոլը և Ալիևը վաղուց նույնացել են. ՍաղաթելյանԱշոտ Նավասարդյանի հիշատակը վառ են պահում այն երիտասարդները, որոնց համար Արցախի էջը փակված չէ. ԴանիելյանՄեր ազգի ճակատագիրը պարբերաբար կրկնվում է. Աշոտ Նավասարդյանի դուստր (տեսանյութ)Crocus City Hall-ում ահաբեկչություն իրականացնողները եղել են թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի ազդեցության տակՀատկացումներ՝ Սերգեյ Փարաջանովի և Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակների հոբելյանական միջոցառումների պատշաճ կազմակերպմանըԱնցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացելԱրարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի՝ Բելառուսի ներկայացրած անհամապատասխանությունների հավաստիությունը ստուգելու համար. ՍԱՏՄՀայաստանից միայն տրաֆարետն է մնացել, բովանդակություն չկա. Շարմազանով (տեսանյութ)25-օրյա զորահավաքի մասնակցի ահազանգը. բանակը գցել են քացու տակՀՀ-ն 300 հազար դոլարի օգնություն կտրամադրի Ճապոնիային երկրաշարժից տուժածների հումանիտար կարիքների բավարարման համարՍտավրոպոլում տղամարդը սպանել է երկու անչափահաս դուստրերին, կրակել կնոջը, ապա ինքնասպան եղել Այս իշխանությունը մի բան է միայն լավ անում` հարմարավետ տեղավորվում է ադրբեջանական քաղաքական գծի մեջ և սպասարկում հանձնման օրակարգը. ԱբրահամյանՓաշինյանը որոշել է Ստեփանակերտի էլիտային ահաբեկել. Սուրենյանց
«Չտրվել սադրանքին, չհավատալ սպառնալիքի տակ մեր հայրենակիցներից կորզված խոսքերին». «ՀայաՔվե»
«Նոր ուժ». Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնումԱլիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքիցԱվարտվել է Հրազդանի 64-ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունըԵրթևեկության փոփոխություն՝ Միկոյան - Գալշոյան փողոցների խաչմերուկումԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածքԿառավարությունը 19 միլիոն դրամ կհատկացնի՝ Գազայից տեղահանված 1,5 միլիոն անձի մթերք և դեղեր տրամադրելու համարՀայաստանում ստվերային պետություն գոյություն չունի. Ստեփան Դանիելյան (տեսանյութ)Ադրբեջանի Մարդու իրավունքների պաշտպան Սաբինա Ալիևան Ստեփանակերտում հանդիպել է այնտեղ մնացած հայերի հետԱյսօր ընտանիքի անդամների քանակով հավկիթ չեն եփում, չեն ներկում ու չեն մատուցում. Նոյեմի ԱնդրեասյանԱՀԿ-ի ղեկավարը նախազգուշացնում է Գազայում սովի սպառնալիքի մասինՀՀ կառավարությունն ու միջազգային կազմակերպությունները դեռևս լրջագույն խնդիրներ ունեն Արցախի ժողովրդին վերաբերող որոշումների կայացման ներառականության հարցում. Արտակ Բեգլարյան«Եվրոպացիները հանուն Արցախի» հարթակը քննարկել է Արցախի շահերի պաշտպանության ուղղությամբ առաջիկա անելիքները
«Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել
«Փալասին խորհուրդ կտամ փնտրել ու գտնել մի հայ ճարտարապետ ու հարցնել՝ Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցու մասին». Ռուբեն Մելիքյան (տեսանյութ)ՄԱԿ-ը Իսրայելի գործողությունները Գազայում անվանել է ցեղասպանությունԱլիևը հունվարին շատ պարզ խոսել է իր նպատակների մասին, Փաշինյանն էլ տեղյակ է՝ միակողմանի զիջումը ոչ միայն չի կանխելու պատերազմը, այլև նաև արագացնելու է այն. ՀայրապետյանԱսենք, ամեն մեկը գնա մի բնակարան վարձի, ցուցանակ կպցնի ասի՝ մենք էսինչի կառավարությունն ենք․ ՀՀ-ում կա մի կառավարություն և այդ կառավարությունը նստած է այս դահլիճում․ ՓաշինյանՊապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում. Արթուր ԱբրահամՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերը կազմակերպում է ընդունելություն (տեսանյութ)
Մշակույթ

Հայկական եթերում սփռվող ռուսական հեռուստաալիքների հարցը իրակա՞ն է, թե՞ արհեստածին

Հայկական հեռուստաեթերում ռուսական հեռուստաալիքների կեցվածքի հարցը շարունակում է մնալ քննարկումների առանցքում։ Թե որքան է այդ հարցը իրական կամ արհեստածին, ամեն մարդ, թերևս ինքը պետք է որոշի, հարցի քաղաքական ենթապլանը մտքում ունենալով, սակայն այն կարծես թե փորձ է արվում նույնիսկ տեղափոխել հայ-ռուսական հարաբերությունների ոլորտ։

Թե դա որքան է լավ կամ վատ, ցույց կտա ժամանակը, սակայն այս պահին ասպարեզում ունենք հետևյալը․ նախ ԱԺ-ում բարձրացվել է հարց այն մասին, որ պետք է սահմանափակել ռուսական ալիքների հայաստանյան եթերում առկայությունը, հատկապես, եթե դրանք հակահայկական բովանդակություն ունեն։

Դա, կարելի է ասել, հարցի հանրայնացումն էր։ Դրան հաջորդեց Նիկոլ Փաշինյանի բավական բազմանշանակ արձագանքը, որ ռուսական հեռուստաընկերությունները երբ Հայաստանում են սփռվում, պետք է նկատի ունենան, որ պետք է պահպանեն իր իսկ խոսքերով ասած, որոշակի կոռեկտության կանոններ։

Սա, թերևս, փափուկ ուժի կիրառմամբ զգուշացում էր ու այս արձագանքից հետո կարելի է արձանագրել, որ Նարինե Թուխիկյանի կողմից ԱԺ-ում բարձրացված հարցը ամենևին էլ ընտրողի մտահոգություն չէր, այլ Փաշինյանի հետ լիովին համաձայնեցված կամ նույնիսկ՝ նրա հանձնարարությամբ ձևակերպված հարց, հատկապես, որ հակահայկականությունը այս դեպքում չի ենթադրում, օրինակ, Ղարաբաղի՝ Ադրբեջանի մաս ճանաչում, Հայոց ցեղասպանության ժխտում, հայ ժողովրդի արժանապատվությունը վիրավորող այլ հայտարարություն, այլ հնարավոր մեդիա աջակցություն երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կամ քննադատական խոսք Փաշինյանի իշխանության հանդեպ։

Թե երբվանից է 2,5 միլիոն բնակչություն ունեցող Հայաստանի նոր իշխանությունը նույնականացվում 10-12 միլիոնանոց հայ ժողովրդի հետ, սա թերևս նոր իշխանությունը կփորձի բացատրել։ Վերջինս նաև կկարողանա բացատրել, թե Նիկոլ Փաշինյանի և նրա թիմի հանդեպ քննադատությունը երբվանի՞ց է հայ ժողովրդի արժանապատվության ստորացման կատեգորիայի տակ սկսել ընկալվել։

Ամեն դեպքում, երեկ Հայաստանում ռուսական դեսպանը բավական դիվանագիտորեն պատասխանել է այս հարցին՝ ըստ էության՝ հասկացնելով, որ այնքան, որքան Հայաստանում է գործում խոսքի և կարծիքի ազատությունը, բազմակարծությունը, նույնքան էլ Ռուսաստանում, և եթե, օրինակ, առանձին հեռուստատեսություն կամ հեռուստաընկերություն արտահայտում է կարծիք, որը հաճո չէ Փաշինյանի կամ նրա թիմի քիմքին, դա դեռ չի նշանակում, թե արտահայտված կարծիքը Ռուսաստանինն է։

Ի վերջո, պարզ է, որ Ռուսաստանի պաշտոնական կարծիքն արտահայտում է Կրեմլը, կառավարությունը, ԱԳՆ-ն, Դաշնային ժողովը՝ իր երկու պալատներով, բայց ոչ երբեք մասնավոր սեկտորի հեռուստաընկերությունը կամ հեռուստաշոուն։ Հատկապես, որ նույն հեռուստաընկերությունները բավական հայամետ են և՛ Ցեղասպանության միջազգային ճանաչման, և՛ Արցախի հարցում, որոնք իրապես համահայկական համազգային հարցեր են և անհամեմատ վեր կանգնած Փաշինյանի ու նրա թիմի գովերգման մակարդակից։

Ուստի պարզ է, որ այստեղ գործ ունենք պարզ մի փաստի հետ՝ ստեղծել արհեստական խնդիր ու այն տեղափոխել հայ-ռուսական հարաբերությունների ոլորտ՝ քաղաքական առևտրի առարկա դարձնելու համար։

NEWSPRESS.am