Ողբերգական ավտովթար Վայոց Ձորի մարզում. Shamshyan.com
Այսօր՝ ապրիլի 24-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։
Ժամը 13։55-ի սահմաններում Եղեգնաձոր քաղաքի բնակիչ՝ 31-ամյա Արմեն Սարգսյանը իր վարած Mercedes մակնիշի 17 CC 007 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 123 կմ հատվածում, դեպի Երևան ընթանալիս, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ճանապարհի ցուցանակին, մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով՝ հայտնվել կանաչ գոտում։
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ վարորդը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ Եղեգնաձորի հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին գիտակցության չգալով՝ մահացել է։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: