Եգիպտոսի նախագահը կարող է պաշտոնավարել մինչև 2030 թվականը
Եգիպտոսում մինչ 2030 թվականը երկրի ղեկավարը կարող է մնալ Աբդել Ֆաթահ ալ-Սիսին: Երկրում հաշվարկել են երեք օր տևած սահմանադրության փոփոխման հանրաքվեի արդյունքները:
Եգիպտացիների 90%-ը կողմ է քվեարկել սահմանադրական բարեփոխումներին: Ըստ նոր սահմանադրության, երկրի նախագահը կղեկավարի նախկին չորս տարվա փոխարեն վեց տարի, իսկ գործող նախագահը հնարավորություն կստանա ևս մեկ անգամ առաջադրվելու երկրի նախագահի պաշտոնում:
Ստացվում է, որ նա շուրջ տասը տարի դեռ կարող է զբաղեցնել նախագահի աթոռը: Բացի այդ, ըստ բարեփոխումների, երկրի ղեկավարն այսուհետ կվերահսկի նաև դատական համակարգը: