Գագիկ Ծառուկյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին (տեսանյութ)
Ծիծեռնակաբերդում Հայոց ցեղասպանության 1.5 միլիոն զոհերի հիշատակին հարգանքի տուրք են մատուցել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները՝ կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ:
ԲՀԿ նախագահը թիմակիցների հետ ծաղիկներ է խոնարհել անմար կրակի մոտ, խոսել Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման, դատապարտման և փոխհատուցման մասին, անդրադարձել Թուրքիայի ժխտողական քաղաքականությանը:
Լրագրողների հետ զրույցում Գագիկ Ծառուկյանը պատասխանել է նաև ներքաղաքական բազմաթիվ հարցերի:
Մանրամասները՝ տեսանյութում