Հենրիխ Մխիթարյանը շնորհակալություն է հայտնում Հայոց ցեղասպանություն ճանաչած երկրներին (ֆոտո, վիդեո)
Հայաստանի ազգային հավաքականի ավագ և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել Հայոց ցեղասպանության խորհրդանիշ անմոռուկը պատկերող, ինչպես նաև 1915-2019 գրությամբ:
Տեսանյութին կից Մխիթարյանը շնորհակալություն է հայտնել ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչած երկրներին:
Լուսանկարը՝ Ինստագրամից
«Հայոց ցեղասպանության 1,5 միլիոն զոհերի հիշատակին.
Շնորհակալություն Արգենտինա, Ավստրիա, Բելգիա, Բոլիվիա, Բրազիլիա, Բուլղարիա, Կանադա, Չիլի, Կիպրոս, Չեխիա, Ֆրանսիա, Գերմանիա, Հունաստան, Իտալիա, Լիբիա, Լիտվա, Լիբանան, Լյուքսեմբուրգ, Նիդերլանդներ, Պարագվայ, Լեհաստան, Ռուսաստան, Սլովակիա, Շվեդիա, Շվեյցարիա, Սիրիա, Ուրուգվայ, Սուրբ Աթոռ, Վենեսուելա՝ Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու համար»,- գրել է Մխիթարյանը:
Ի դեպ, նկատենք, որ նա երկրները դասավորել է ոչ թե ըստ ճանաչման հերթականության, այլ այբբենական կարգով: