Վիկտոր Յանուկովիչը ցանկանում է վերադառնալ Ուկրաինա
Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը ցանկանում է վերադառնալ Ուկրաինա՝ Վլադիմիր Զելենսկու երդմնակալության արարողությունից հետո: Այդ մասին հայտնել է Յանուկովիչի փաստաբան Վիտալի Սերդյուկը:
Նա հավելել է, որ նախկին նախագահը հույս ունի հանել իր վրայից բոլոր մեղադրանքները և հասնել լրիվ արդարացման: Ավելի վաղ Վիկտոր Յանուկովիչը շնորհավորել էր նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկուն և հույս հայտնել, որ վերջինս ուկրաինացիներին խաղաղություն և բարգավաճում կպարգևի:
Հիշեցնենք, որ 2014 թվականին Յանուկովիչի դեմ մեղադրանք ներկայացվեց՝ պետական դավաճանության համար: Մինչ այդ նա հասցրել էր հեռանալ երկրից: