«Ոտքի՛, քանի չի հանձնել» գրությամբ պաստառներ՝ մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում (լուսանկարներ)Երևանում մոտոցիկլներ են բախվել․ 22-ամյա մոտոցիկլավար է մահացելԱրտակ Բեգլարյանը և Րաֆֆի Քալֆայանը Ժնևում ՄԱԿ-ի կոմիտեին են ներկայացրել Ադրբեջանի հանցագործություններըԲելառուսը զորքեր է մոտեցրել սահմանինՄԻՊ-ի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ, այդ թվում՝ Նոյեմբերյանի բաժին16-ամյա երկու պատանիներին դանակահարած 17-ամյա պատանին ձերբակալվել էՎանաձորի ընտրված քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂԴոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացելՆաիրա Զոհրաբյանը նստեց գետնին․ ոստիկանները սկսեցին քարշ տալ նրան (տեսանյութ)
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Մեզ թազա տուն պետք չի, մեզ մեր հայրենիքն է պետք (տեսանյութ)
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն
ՀՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացունՍուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեին Ձնագնդի էֆեկտն արդեն անկասելի է, և Նիկոլի ռեժիմի տապալման հետհաշվարկը սկսված է. ԱԺԲ Վեդիի ոստիկանության բաժնում եմ. Լևոն ՔոչարյանԽմբագիր Անժելա Թովմասյանին ոստիկանները բռնի ուժով փորձում են բերման ենթարկել (տեսանյութ)
Մեր գազատարը, մեր ինտերնետի լարը, ամեն ինչը լինելու է իրենց ձեռքում, Ալիևը Բաքվից որոշելու է` մենք տաք ջուր ունենալո՞ւ ենք, թե՞ ոչ. քաղաքագիտության դոկտոր
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը շարունակում է նվազեցնել բյուջե մուծած հարկերի չափըՁեր դեմ հայց հարուցվելու դեպքում դիմեք Ինձ. բոլորիդ անվճար իրավական պաշտպանությունը երաշխավորում եմ. փաստաբանը` ակցիաների ձերբակալված մասնակիցներինԹուրքական հետախուզական ծառայությունները լայնածավալ գործողություններ են սկսելՏավուշում «Մարտական եղբայրության» անդամների մասնակցությամբ միջադեպով մեկ անձ կալանավորվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնումԵթե չդիմադրենք, ապա հետո ավելի բարդ է լինելու․ Վարուժան ԳեղամյանՈստիկանները Բագրատաշենի ճանապարհից քաղաքացիների են բերման ենթարկել (տեսանյութ)Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը նոր վարչապետ ունիՆենց չի, որ հիմա Հայաստանի օգտագործած գազի մի մասն ադրբեջանական չէ․ Երևանը պատրաստ է Բաքվի հետ քննարկել գազի գնման հարցը․ Ալեն ՍինոյնանՌուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու ողբերգություն․ Մարիա ԶախարովաՀիմա Տավուշն ավելի պաշտպանված տարածք է․ Ալեն Սիմոնյանն ուրախ է, որ Հայաստանին ու Ադրբեջանին հաջողվել է ֆիքսել սահմանըԱԺ պատգամավորը տեղափոխվում է Նոյեմբերյանի հիվանդանոց (լուսանկար)Իտալիան Ղարաբաղում Թուրքիայից հետո երկրորդ շատ ընկերություններ ունեցող երկիրն է. Ալիև
Տավուշում ակցիայի ժամանակ Գառնիկ Դանիելյանն ուշաթափվեց, մեկ այլ քաղաքացու ինքնազգացողությունը վատացավ (տեսանյութ)
Էդգար Ղազարյանին և մի շարք քաղաքացիների ոստիկանությունը ձերբակալեց
Ոստիկանները ձերբակալեցին Գերասիմ Վարդանյանին
Քաղաքացիները փակել են Չարենցի փողոցը (ուղիղ)
Հայաստանը Թավրիզում գլխավոր հյուպատոսություն է հիմնումՌուս խաղաղապահների Արցախից դուրս գալու որոշումը կայացրել են Ռուսաստանը և Ադրբեջանը. ԱլիևԿարծես թե վերջապես բողոքը դուրս է գալիս Տավուշի սահմաններից. Քրիստինե ՎարդանյանՔաղաքացիները փակել են ՀՀ-Իրան միջպետական ճանապարհը՝ Տիգրանաշենի հատվածում (տեսանյութ)ԱՄՆ-ն ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանազատման գործընթացի մեկնարկը. Պետդեպ«Գրականության և պատմության քննությունները միավորել ենք». նախարարԴագաղներ տների մուտքի մոտ, պսակներ հենված տան պատերին, ազգանուններով սև լենտեր փողոցների վրա, այս ամենը արվել է 2018-ին հանրապետականների հանդեպ և իրենց երեխաների աչքի առաջ. ՄխիթարյանԻլհամ Ալիևը և Սադիր Ջապարովը այցելել են օկուպացված Վարանդա2026 թ.-ից բուհ կընդունվեն դպրոցական ավարտական քննությունների արդյունքներով. ԱնդրեասյանՏավուշի մարզի Բաղանիսի դպրոցի աշակերտները դասադուլ են հայտարարել․ Նոյեմբերյանի քրեական հետախուզության բաժնի պետը համոզում է, որ դադարեցնեն դասադուլը«Նիկոլ, դավաճան»․․․ քաղաքացիները փակել են Երևան–Գյումրի ճանապարհ (տեսանյութեր)Ամառային զորակոչը ՀՀ–ում կանցկացվի ապրիլի 29–ից մինչև հուլիսի 31–ը ներառյալԳեղարքունիքի փոխմարզպետի որդու գերեզմանը պայթեցրել են. թշնամանքը շարունակվում էԻրավապահները փնտրում են կնոջ․ ով է նա․ Իսակովի պողոտայի բողոքի ակցայի հետքերովՏավուշցիները հավաքվել են Կիրանցի կամրջի վրա՝ թույլ չտալու սահմանազատման աշխատանքներըԵվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից
Հասարակություն

Աչքովս է ընկնում Սերժի հրաժարականի առաջին ստատուսը, հեռախոսը ցույց եմ տալիս քննիչին և ասում՝ կարդացեք, դեմքը սառում է. Արմեն Գրիգորյան (տեսանյութ)

Ապրիլի 23-ի առավոտը Ձերբակալվածների Պահման Վայրում էի, խուց մտավ ոստիկանը, ասաց, որ պատրաստվեմ, դուրս ենք գալիս: Բնականաբար տանելու էին ՀՔԾ, 8-10 տարվա գործը կարեին, շարունակությունը դեռ հայտնի չէր... Այդ մասին ֆգեյսբուքյան իր էջում գրառում է արել ԱԽՔ Արմեն Գրիգորյանը: Նրա գրառումն ամբողջությամբ՝ ստորև. 

«Արդեն 2 օր է ինձ տրամադրում էի վատագույն սցենարին, որպեսզի հանգիստ տանեմ էդ ամենը: Երբ հասանք ՀՔԾ, երկար պահեցին ոստիկանական գազելում, դրանից պարզ էր, որ շատ են դատվողները, չեն հասցնում: Առաջին քննիչի հետ խոսակցությունը երկար չտեվեց, որովհետև պահանջում էի Սերժի նկարի առկայությամբ ինձ չքննեն:

Տարան մեկ այլ սենյակ՝ մեկ այլ քննիչի մոտ: Երկար խոսակցություն ենք ունեցել: Քննիչը փորձում էր իր շարադրած մեղադրանքները ներկայացնել, իսկ ես ներկայացնում իր արածի հետևանքները պետության համար: Բացատրում էի, թե ինչպես կարող է ամեն ինչ փոխվել, չնայած այդ պահին փոփոխության որևիցե հույս չունեի: Խոսակցությանը ներկա էր նաև Հերիքնազ Տիգրանյանը, ով իմ իրավունքներն էր պաշտպանում:

Ինչ-որ մի պահի Հերիքնազից խնդրեցի հեռախոսը, նա բացեց ֆբ-ի իր էջը և փոխանցեց, որպեսզի լուրերին ծանոթանայի: Սենյակի լռության մեջ քննիչը գրում-ջնջում էր, իսկ ես լուրերին էի ծանոթանում: Հանկարծ աչքովս է ընկնում Սերժի հրաժարականի առաջին ստատուսը, հեռախոսը ցույց եմ տալիս քննիչին և ասում՝ կարդացեք: Քննիչը կարդում, և դեմքը սառում է: Վերցնում է հեռախոսը, սքրոլ անում, երևի համոզվի, որ լուրը ճիշտ է, հետո հեռախոսը հետ է տալիս, և համակարգչով սկսում ինչ-որ բան հավաքել, երևի ուզում էր կայքերից ստուգել լուրի իսկությունը: Այդ պահից սկսած ամեն ինչ սկսում է փոխվել... Հաճախ ասում եմ, որ ես հեղափոխությունը ներսից եմ տեսել, դա մի ուրիշ զգացում է, երբ համակարգը աչքիդ առաջ կերպարանափոխվում է:

Մի քանի րոպեի ընթացքում մթնոլորտը, վերաբերմունքը, դիմելաձևը փոխվում է անճանաչելի: Դրանից հետո մոտ 4 ժամ մնում եմ ՀՔԾ-ում, ինչ-որ մի պահի իջեցնում են ներքևի հարկ, որտեղ ոստիկանների հետ մոտ մեկ ժամ մնում եմ: Ոստիկանների վերաբերմունքը լրիվ այլ էր, նույնիսկ միասին հաց ենք ուտում, հարցնում են, թե ոնց կարողացանք այս ամենը: Ժամը 8-ի կողմերը ասում են, որ ստորագրությամբ բաց կթողեն, բարձրանում եմ վերև, ստորագրում թղթերը, ինձ վերադարձնում են իմ բոլոր պարագանները, սրահում նստում եմ, կախում գլուխս ու սկսում թելել բոթասներս: Մտքերիս մեջ էի, մեկ էլ մոտենում է ոստիկանն ու ինձ հարցնում` մեր աշխատավարձներն էլ ե՞ն բարձրանալու. երևի ոստիկանն ամենաառաջինն էր, ով գուշակում էր, թե ես ինչ պաշտոն կզբաղեցնեմ: Ես բարձրացնում եմ գլուխս, ժպտում ու ասում, որ այս հեղափոխությունը բոլորի համար է և պայքար է բոլորի բարեկեցության համար»,- հրապարակած տեսանյութին կից գրել է ԱԽՔ Արմեն Գրիգորյանը: