Կենացներով ու հայհոյելով՝ արդարության չեն հասնում. կարևորը՝ ճանաչվի ՀՀ քաղաքացու իրավունքը սեփական երկրում. Սանասարյան (տեսանյութ)
Եթե նույնիսկ 360 աստիճանի տակ պտտեք հարցը՝ այսօր ես չեմ խոսելու իմ նկատմամբ հարուցված քրգործից և մնալու եմ օրվա խորհրդին համապատասխան իմ կեցվածքով:
Այդ մասին այսօր՝ ապրիլի 24-ին, ասաց Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանը (նրա լիազորությունները ժամանակավորապես դադարեցվել են –խմբ.), ով ծառայության աշխատողների հետ եկել էր Ծիծեռնակաբերդ՝ հարգելու Ցեղասպանության զոհերի հիշատակը:
Ամեն դեպքում նա դարձյալ պնդում է, որ գործը կարված է և շինծու։
Ինչ վերաբերում է օրվա խորհրդին, ապա նա առաջին հերթին կարևորում է, որ ընդհանրապես ճանաչվի ՀՀ քաղաքացու իրավունքը սեփական երկրում ու արտոնյալներ չլինեն:
Մանրամասները՝ տեսանյութում