Հայաստանի Մ-16 հավաքականը ՈՒԵՖԱ Զարգացման մրցաշարում զիջել է Բուլղարիային Բախվել են Mazda-ն ու BMW-ն․ վերջինի վարորդը եղել է ոչ սթափ, չի ունեցել վարորդական իրավունքի վկայական Ֆրանսահայ լրագրողը, ում արգելել են մուտք գործել Հայաստան, չի պատրաստվում դադարեցնել հացադուլը Փաշինյանը ՔՊ-ականներին զեկուցել է ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը Տիգրան Աբրահամյանը ՁՊՎ-ում տեսակցել է Սուրեն Պետոսյանին և ապօրինաբար պահվող մյուս 4 քաղաքացիներին Տավուշում զիջումների դեմ խաղաղ հավաքներ են, ոստիկանության կողմից՝ բռնություն ու հետապնդում․ զեկույց Ձերբակալությունները իշխանության ապազգային գործունեությունը չեն քողարկի, իրավիճակը մի օր պայթելու է․ Աբրահամյան Պաշտոնապես հաստատել են՝ Փաշինյանի և Ալիևի աշխատակազմերի միջև ուղիղ կապը գործում է․ «Փաստինֆո» Խոշոր ավտովթար՝ Արագածոտնում․ բախվել են «SHACMAN» և «ZIL» մակնիշի բեռնատարները․ վերջինը կողաշրջվել է Բարեղամ Հարությունյանի հաղթական ապրումները․ 35 ամյա մարզիկը 1-ին անգամ է դուրս գալիս ԵԱ եզրափակիչ (տեսանյութ) Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացողը պայմանագրային զինծառայող է Չպետք է մոռանանք անցյալը, ազգին դարձնում են կով` հորթին կորցրած, բայց արածող․ Արմեն Աշոտյան Անընդհատ զիջելով չէ, հիմա ադրբեջանցիները երգում-պարում են, նայե'ք էս ժողովրդի վիճակը (տեսանյութ) Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար Դանիական պատվիրակություն է այցելել Գորիսի՝ սահմանային իրավիճակի մասին ավելին իմանալու համար Ինչքան պետք ա պիղծ լինեն, եկե'ք հատիկ-հատիկ ցույց տանք մարդկանց կադաստրի վկայականները. Դանիելյան (տեսանյութ) Բաքվում գերեվարված Ռուբեն Վարդանյանն ընտանիքի խնդրանքով դադարեցրել է հացադուլը. մանրամասներ Մհեր Գրիգորյանն Իրանի դեսպանի հետ խոսել է սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներից Գնդապետ Միհրան Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցից և վերադարձել Կիրանց
ՊՆ-ն հաստատեց․ Տավուշում ականի պայթյունից զինծառայող է վնասվածք ստացել
Ով մինը հանում ա, պտի տրաքի, դուք պատիվ չունե՞ք, մեր արյան ծարա՞վ եք. Կիրանցում լարված է (տեսանյութ) Հայաստանի ու Սերբիայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Կիրանցում նոր կառուցվող դպրոցը մոտ 170 մետր հեռավորության վրա է լինելու թշնամուց Տավուշում իրավիճակը շարունակում է լարված մնալ, Կիրանց-Ոսկեպար հատվածը փակ է․ ՈՒՂԻՂԲագրևանդի փողոցում բախվել են «Hyundai»-ն ու «Mercedes»-ը. վերջինն էլ բախվել է պատին «Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ Ոստիկանները Տավուշում խոչընդոտել են լրագրողի մասնագիտական գործունեությանը. հարվածել ու գցել են լրագրողի հեռախոսը
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն
Եվրոպան կարող է կործանվել. ՄակրոնԲռնցքամարտիկ Անուշ Գրիգորյանը Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր է Արցախի՝ 2023-ի սեպտեմբերյան ողբերգությունը 1915-ի հայերի ցեղասպանության խմբագրված տարբերակն էր. Կամո ԱթայանՈստիկանները տարբեր հատվածներից բերման ենթարկված քաղաքացիների նկատմամբ անհարգալից վարք են դրսևորել. Աբրահամյան ԱՄՆ-ն ուղղակիորեն ներգրավված է Ուկրաինայի հակամարտության մեջ. ՊեսկովԿառավարությունը երկարացրել է Արցախից բռնի տեղահանված ուսուցիչների՝ աշխատանքի ընդունվելու ծրագրի ժամկետը«Ոտքի՛, քանի չի հանձնել» գրությամբ պաստառներ՝ մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում (լուսանկարներ)Երևանում մոտոցիկլներ են բախվել․ 22-ամյա մոտոցիկլավար է մահացելԱրտակ Բեգլարյանը և Րաֆֆի Քալֆայանը Ժնևում ՄԱԿ-ի կոմիտեին են ներկայացրել Ադրբեջանի հանցագործություններըԲելառուսը զորքեր է մոտեցրել սահմանինՄԻՊ-ի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ, այդ թվում՝ Նոյեմբերյանի բաժին16-ամյա երկու պատանիներին դանակահարած 17-ամյա պատանին ձերբակալվել էՎանաձորի ընտրված քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂԴոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացելՆաիրա Զոհրաբյանը նստեց գետնին․ ոստիկանները սկսեցին քարշ տալ նրան (տեսանյութ)
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Մեզ թազա տուն պետք չի, մեզ մեր հայրենիքն է պետք (տեսանյութ)
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն
ՀՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացունՍուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեին Ձնագնդի էֆեկտն արդեն անկասելի է, և Նիկոլի ռեժիմի տապալման հետհաշվարկը սկսված է. ԱԺԲ Վեդիի ոստիկանության բաժնում եմ. Լևոն Քոչարյան
Մշակույթ

Եթե շատ վտանգավոր լինի, կգրեմ` «Փողի մեծ կարիք ունեմ»․ Գրիգոր Զոհրապի վերջին նամակն աքսորավայրից

Հայ գրականության ամենաերևելի, լուսավոր անձանցից մեկը՝ Գրիգոր Զոհրապը, թուրքական մսաղացի զոհերից էր։ Զոհրապը ուներ տարբերակներ փրկվելու, այլ երկիր տեղափոխվելու, սակայն մեծ մտավորականը որոշեց մնալ ու ապրել իր ժողովրդի ճակատագրով։ Զոհրապը նույնպես դաժանաբար սպանվեց` այնպես, ինչպես մեր մյուս լուսավոր մտավորականները։

Ներկայացնում ենք Գրիգոր Զոհրապի վերջին նամակը, որ գրողն աքսորավայրից ուղարկել է իր կնոջը։ Այս նամակում տեսնում ենք իր ազգի ճակատագրով ապրող ու տառապող մտավորականի հույզերը, մտքերն ու մտածմունքները։ Նա կանխազգում էր, որ սա իր վերջին նամակն է։

«1915 թ. հուլիսի 2/15, հինգշաբթի, կեսօր, Հալեպ

Սիրելի՛ս, հոգի՛ս, միա՛կս,
Նույնիսկ եթե սա ամենավերջին ու աննշան հույսն էր, այնուամենայնիվ հուսով էինք, որ դեռևս տաս օր էլ այստեղ կմնայինք ու միգուցե ազատվեինք Դիարբեքիր գնալուց… Քեզանից ստացած հեռագրերից ու պարոն Խաչատուրի` իր հորը գրած նամակներից հասկացանք, որ Դիարբեքիր գնալն անխուսափելի է:

Քիչ առաջ ոստիկանական բաժանմունքից լուր եկավ, որ շաբաթ առավոտյան ժամը յոթին անհրաժեշտ է ճանապարհ ընկնել. չորս ժամ գնացքով, հետո յոթ ժամ էլ մեքենայով ճանապարհն անցնելով` շաբաթ երեկոյան հասնելու ենք Ուրֆա: Դրանից հետո էլ մեքենայով չորս օր, մինչև Սիվերեք` երկու օր, Սիվերեքից Դիարբեքիր էլ` երկու օր… Եթե առանց դադարների ճանապարհ ընկնենք /Աստծո կամոք/ հինգշաբթի կարող ենք հասնել Դիարբեքիր: Հասնելուն պես հեռագրով լուր կտամ:


Այժմ, իմ սիրելի կողակից, մեզ համար սկսում է վերջին արարը, չեմ հավատում, որ Հալիլ բեյը  մոռանալու է իր հավատարմության զգացումը և մեզ չի օգնելու: Հույսս նրա վրա է, մեկ էլ իմ անմեղության վրա, սակայն այս ժամանակաշրջանում անմեղությունը հինգ կոպեկի արժեք անգամ չունի:
Նախկին նամակներումս էլ եմ գրել, որ այս վտանգից ու փորձանքից չենք փրկվելու, սակայն դա հնարավոր է միմիայն վճռական և ուժեղ պաշտպանությամբ ու հեղինակությամբ: Անհրաժեշտ է պահանջել, որ մեզ ազատեն անձեռնմխելիության սկզբունքով: Դրա համար էլ անհրաժեշտ է, որ րոպե անգամ չկորցնենք: Այս նամակս քեզ կհասնի /եթե հնարավոր լինի վստահելի մեկի միջոցով քեզ հասցնեմ/ այս երեքշաբթի չէ, մյուս երեքշաբթի:

Ինչպես գրել եմ իմ նախրոդ նամակում, եթե Հալիլ բեյն ինձ ազատելու համար անկեղծ պատվի խոսք տա և ձեռնամուխ լինի անել այն, ինչ անհրաժեշտ է, ինձ հեռագիր ուղարկիր` գրելով «Մեծ աղջիկս հիվանդ է»:
Նույն ձևով անհրաժեշտ է, որ այնտեղ մնամ ոչ թե բանտում, այլ հյուրանոցում, իսկ եթե հնարավոր չէ, մասնավոր սենյակում: Այս հարցի վերաբերյալ էլ անմիջապես միջոցներ ձեռնարկիր: Այս առավելության պատճառը, բնականաբար, իմ հիվանդությունն է, ցավոք, պաշտոնապես հաստատված հիվանդությունս…

Դիարբեքիրից և այլ վայրերից լավ լուրեր չեն գալիս: Լուրեր ունենք, որ շատ խիստ պատիժներ են սահմանում: Աստված գիտե, թե Դիարբեքիրում ինչեր են լինելու:
Սրանից հետո ինձանից գիր չես ստանա, եթե ողջ մնամ, ամեն շաբաթ մեկ անգամ հեռագիր կուղարկեմ:
Քո ոգին չկոտրելու համար ոչինչ չեմ ասում վիճակիս մասին: Երկու անգամ է տեսնում եմ լուսնի մահիկը և քեզ ու երեխաներիս աչքիս առաջ ունենալով` համբուրում: Երրորդ մահիկն է՞լ է այսպես լինելու: Վտանգված եմ: Աշխատի’ր, շա’տ աշխատիր /հավատում եմ, որ Դիարբեքիրում հետաքննությունը, դատարանն ու մնացած գործերն արագ կարգավորելով` ամեն ինչ կվերջացնեն, գործը կփակեն: Դա իմացի’ր: Եթե դեռ բարեկամ է մնացել, բոլորից կարծիք հարցրու/:

Եթե Դիարբեքիրում իմ վիճակը վտանգավոր համարեմ, հեռագիր կուղարկեմ` «Փողի կարիք ունեմ»: Եթե շատ վտանգավոր լինի, կգրեմ` «Փողի մեծ կարիք ունեմ»:
Առավել գրելու ուժ չունեմ: Եթե ողջ չմնամ, երեխաներիս իմ վերջին պատգամն ու կտակն է միշտ միմյանց սիրել, քեզ հարգել և չնեղացնել… Նաև ինձ չմոռանան… Եթե մահանամ, ունեցվածքիցս 2000 լիրա բարեգործությանը հատկացրեք:

Բոլորիդ համբուրում եմ:

Գ. Զոհրապ»։

 Նյութի աղբյուրը՝ akunq.net