Քոչարյանի պաշտպանների երեք դիմումներից երկուսը մերժվել է. Հրայր Թովմասյան (տեսանյութ)
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դատական գործընթացն իր բնականոն ընթացքի մեջ է: Այս մասին, այսօր՝ ապրիլի 24-ին, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում նշեց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը: Նա նկատեց, որ որքանով տեղյակ է, Քոչարյանի պաշտպանները երեք դիմում են ներկայացրել Սահմանադրական դատարան, որից երկուսը մերժվել է և վարույթ չի ընդունվել: