Իլոն Մասկն ասել է, թե երբ շրջանառության մեջ կմտնեն ինքնակառավարվող ավտոմեքենաները
Իլոն Մասկը պլանավորում է արտադրել մեքենաներ, որոնք կկառավարվեն առանց վարորդի։ Այս մասին տեղեկանում ենք Ntv.ru կայքից։
Tesla ընկերության ղեկավար Իլոն Մասկը մտադիր է այդպիսի մեքենաներ արտադրել ու շրջնառության մեջ դնել արդեն հաջորդ տարի։
Նա նշել է, որ ինքնակառավարվող ավտոմեքենաները կշահագործվեն հիմնականում որպես տաքսիներ։ Արդեն 2020 թվականին վաճառքի կհանվի ինքնակառավարվող ավելի քան 1 միլիոն ավտոմեքենա։