Ում Ազգային ժողովն ընտրի՝ նրա հետ էլ կաշխատեմ. Հրայր Թովմասյան (տեսանյութ)
Սահմանադրական դատարանի նախագահի խնդիրը չէ որոշելու, թե ով պետք է դառնա ՍԴ դատավոր: Այս մասին, այսօր՝ ապրիլի 24-ին, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում նշեց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը՝ անդրադառնալով հարցին, թե իր կարծիքով ով պետք է լինի ՍԴ դատավոր, եւ արդյոք Գոռ Հովհաննիսյանն արժանի թեկնածու չէր, որ մերժվեց ԱԺ-ի կողմից:
«Ում Ազգային ժողովն ընտրի՝ նրա հետ էլ կաշխատեմ»,-ասաց Թովմասյանը:
Նա նկատեց, որ փաստաբան Վահե Գրիգորյանի որակները բավարար է գնահատում: