Կիմ Չեն Ընի զրահապատ գնացքը հասել է Ռուսաստան․ նրան դիմավորել են աղ ու հացով (տեսանյութ)
Այսօր վաղ առավոտյան Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը հասել է Ռուսաստան։ Այս մասին տեղեկանում ենք Ntv.ru կայքից։
Նրա զրահապատ գնացքը հասել է Հասան գյուղ։ Նրան դիմավորել են աղ ու հացով, սակայն նա չի օգտվել այդ ամենից։ Նա մասնավորապես լրագրողներին պատասխանել է, որ ուրախ է լինել ռուսական հողի վրա և հավելել է, որ սա իր վերջին այցը չի լինի։
Հավելենք, որ Կիմ Չեն Ընը գնացքով է ժամանել Ռուսաստան, քանի որ նա չի նստում ինքնաթիռ։