Կրկին խոշոր հրդեհ է բռնկվել Փարիզում. այրվում է Վերսալի պալատը (տեսանյութեր)
Հերթական խոշոր հրդեհն է բռնկվել Փարիզում։ Այս անգամ այրվում է Վերսալը՝ ֆրանսիական թագավորների գլխավոր նստավայրը։ Այս մասին գրում է newsone.ua-ը:
Նշվում է, որ հրդեհը բռնկվել է Պարկ դե Կլանյի փողոցում: Դեպքի վայրում աշխատում են փրկարարական ծառայությունները: Նախնական տվյալներով՝ հրդեհը բռնկվել է ավտոմեքենաների խանութում: Ներկա պահին այլ տեղեկություններ չեն հաղորդվում:
Նշվում է, որ տուժողներ չկան: Սոցցանցում տարածված մի քանի տեսանյութերում երևում է երկինք բարձրացած ծխի հսկայական քուլաները: