Ավանդական ջահերով երթը՝ NEWSPRESS.am-ի լուսանկարներում
Այսօր՝ ապրիլի 23-ին, Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցի նախօրեին, կրկին կազմակերպվեց ավանդական դարձած ջահերով երթը:
Ջահերով երթի մասնակիցները Ազատության հրապարակից շարժվեցին դեպի Ծիծեռնակաբերդի հուշարձան:
Այս երթով հայ ժողովուրդը ոգեկոչում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակն ու պահանջում արդարացի հատուցում Թուրքիայի կողմից իրականացված ոճրագործության համար:
Ստորև ներկայացնում ենք այսօր կազմակերպված ջահերով երթը՝ լուսանկարներում: