Ինչո՞ւ չի հրապարակվում Քաղաքացու օրվա միջոցառումների ծրագիրը. Գևորգ Պետրոսյան
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Կառավարությունը պահը բաց չի թողնում՝ խոսելու իր թափանցիկ գործելակերպի մասին։
Կարելի է՞ իմանալ՝ ինչու՞ չի հրապարակվում քաղաքացու օրվա միջոցառումների ծրագիրը՝ համապատասխան ֆինանսական արտահայտությամբ, որպեսզի հանրությունը կարողանա ճիշտ գնահատել պետական բյուջեից 124 միլիոնի նվիրաբերման նպատակահարմարությունը...»: