Միհրան Պողոսյանին կարտահանձնեն. ՌԴ դատարանը բավարարել է միջնորդությունը
Միհրան Պողոսյանը կարտահանձնվի. ՌԴ դատարանը բավարարել է միջնորդությունը։ Այս մասին տեղկացնում է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը՝ ֆեյսբուքյան գրառման մեջ։
«Հարկ եմ համարում տեղեկացնել, որ ՀՀ և ՌԴ դատախազությունների համագործակցության արդյունքում այսօր ՌԴ դատարանի կողմից բավարարվել է ՌԴ դատախազության միջնորդությունը՝ 40 օրով կալանավորելու Միհրան Պողոսյանին՝ ՀՀ-ին հանձնելու հարցը քննարկելու նպատակով»,-գրել է նա: