Ապրելու իրավունքը վերագտնելու համար պայքարել և ապստամբել է պետք․ Անանյան
ՀՐԱՏԱՊ. Լարված է իրավիճակը Ոսկեպար, Կիրանց և Բաղանիս գյուղերում. ՈւՂԻՂ
ԱՄՆ-ն դուրս կբերի իր զորքերը Նիգերից
Արտակարգ դեպք՝ Երևանում․ հիմնական դպրոցներից մեկում, վիճաբանության ժամանակ, 14-ամյա երեխան ատրճանակով կրակել է 15-ամյա երեխաների վրա
Բացահայտվել է «Սևան ազգային պարկում» առանձնապես խոշոր չափերի հափշտակության և փողերի լվացման բազմադրվագ դեպք
Նվազագույն ծրագիրը այս գործընթացը կասեցնելն է, առավելագույնը այն է, որ այս մարդիկ պետք է չիշխանավարեն. Բագրատ Սրբազան (տեսանյութ)
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»Տավուշում սահմանազատման և սահմանագծման գործընթացը բխում է նոյեմբերի 9-ի փաստաթղթից. Մովսես Հակոբյան․ «Ժողովուրդ»Էկվադորում 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվելՆույն Արցախի թեման է` որոշ առանձնահատկություններով, երբ 2018 թվականից արդեն պարզ էր, թե ինչ է տեղի ունենալու մեր երկրի հետ, բայց երկար ժամանակ այդ մասին խոսողներին, զգուշացնողներին ցանցերում «քացու տակ էին գցում». Աբրահամյան
38-ամյա որդին սպանել է հորը. Նա դանակի մի քանի հարված է հասցրել. որդուն գտել են հարևան գյուղում
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»82 մլն 168 հազար դրամ 1080 ծառի համար, որից տնկվել է մոտ 400-ը․ «Ժողովուրդ»Մինչ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Ողջունում ենք Ալմա-Աթայի հռչակագրի շուրջ Երևանի և Բաքվի համաձայնության մասին հայտարարությունը․ ԱՄՆ պետքարտուղար
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսային համակարգի բաղադրիչըՆիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին, Բաքվում ցնծում են. «Հրապարակ»Փրկենք արցախյան մշակույթը. ընթանում է «Փրկենք՝ վաղվա համար» համահայկական հեռուստամարաթոնը (ուղիղ)Իսրայելն Իրաքում հարձակվել է իրանամետ խմբավորման շտաբի վրաԴեպի Վրաստան հանրապետական նշանակության ճանապարհի հանձնումը քրեական հանցագործություն է. Մեսրոպ ԱռաքելյանՀանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում. «Փաստ»Պատրաստեք 100 դրամանոցները. մայիսի 1-ից հասարակական տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու. «Փաստ»Փաշինյանը «մահապարտ» է. գիտի` եթե Հայաստանը մնա, ինքը, ի վերջո, դատվելու է․ ԹևանյանԱՄՆ-ն Սաուդյան Արաբիայի հետ հարաբերությունների կարգավորման դիմաց Իսրայելից պահանջում է Պաղեստինի ճանաչումը. The Wall Street JournalՄենք պետք է հաղթենք Գազայի հատվածում. ՆեթանյահուՈսկեպարի բնակիչները հայտարարել են, որ Փաշինյանն իրենց այլ բան էր խոստացել ԱՄՆ-ն և Իսրայելը քննարկել են Ռաֆահում ծրագրված գործողությունըՓաշինյանն այցելեց Տավուշ, մանիպուլացրեց, վերադարձավ, սկսվեց հայրենիքի հանձնման համաձայնությունը․ Թովմայսան Արտակարգ իրավիճակ՝ Դավթաշենում. խմելու ջուրը 4-րդ օրն է՝ անխնա հոսում է ու ողողում թաղամասը «ՔՊ»-ն շարունակում է կազմակերպված ձևով համոզել, որ թշնամուն հող հանձնելը «ձեռնտու է» Հայաստանին․ Զաքարյան «Նիկոլ, դավաճա՛ն» վանկարկելով՝ բաղանիսցիները փակել են միջպետական ճանապարհը (տեսանյութ) Տավուշում պետական սահմանի սահմանազատման հարցով ՀՀ իշխանության վարքագիծը հակասում է պետական շահերին Տավուշի Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչներն այս պահին ակցիա են իրականացնում․ Sputnik Արմենիա Կրասնոդարը հաղթեց Ֆակելին. Սպերցյանը մասնակցեց խաղին, Հարությունյանը՝ ոչ Կանաչ ժամ եկեղեցու ոչնչացումը ցեղասպանական գործողություն է՝ հարձակում մշակութային ժառանգության վրա Հայտնաբերվել է կորած քաղաքացին Ադրբեջանը ջնջել է հողի վրայից օկուպացված Արցախի Քարինտակ գյուղը Ալվարդ Ստեփանյանը դարձավ 2024 թվականի Հայաստանի մինչև 18 տարեկան աղջիկների չեմպիոն Մահացել է ԵԱՀԿ ՄԽ Ռուսաստանի առաջին համանախագահ Կազիմիրովը ԵՄ-ն պաշտպանում է Ադրբեջանին՝ Տավուշի 4 գյուղերի հանձնման պայմանավորվածությունը «Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի հավասարական մոտեցումներից․ «Գարդման-Շիրվան-Նախիջևան» Մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի 2024 թ. Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճեց Խաղաղապահների դուրսբերումը բարձրացնում է Ադրբեջանի նոր հանցագործությունների հավանականությունը Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը Տավուշից 2.5 գյուղի` Ադրբեջանին անցնելու որոշման մասին իշխանությունը Իրանին տեղեկացրել է (տեսանյութ) Իրապես կարծում ենք՝ տրանսպորտային կապուղիների ապաշրջափակումը կլինի խաղաղության էական գործոն․ ԱԳՆ Գետափնյա գյուղի կամրջով երթևեկությունը դեռևս մնում է դադարեցված ՔԿ-ից հայտարարում են՝ անձը խոշտանգման չի ենթարկվել, բայց քրվարույթ կնախաձեռվի Վանաձորում` իր տան լոգարանում, հայտնաբերվել է ՀՀ ՊՆ զորամասի ջոկատի հրամանատարի դին Հայաստանը ողջունում է Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» հայտարարությունը

Մենք չենք վախենում աուդիտից կամ ստուգումներից. Մհեր Դերձյան

Ոստիկանության լրատվական ծառայությունը տեսանյութ էր տարածել, որտեղ «Մի կտուրի տակ» ծրագրի ղեկավար Մհեր Դերձյանը, ըստ նախնական տվյալների, մեղադրվում է խարդախությամբ խոշոր չափի գումարներ յուրացնելու, ծրագրի շահառուների կանխավճարներից գոյացած եւ սպառողական կոոպերատիվի հաշվեհամարին փոխանցված ավելի քան 8 միլիոն դրամը յուրացնելու մեջ:

Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է քննչական կոմիտե՝ նախաքննության: Պարզաբանումներ են ներկայացնում Մհեր Դերձյանն ու նրա փաստաբան Լուսինե Վիրաբյանը:

«Մի կտուրի տակ» ծրագրի գրասենյակը նորմալ աշխատում է, կոոպերատիվներում էլ աշխատանքները շարունակվում են բնականոն հունով՝ վստահեցնում է Մհեր Դերձյանը:

 

Նա ընդգծում է, ապացույցների պակաս չունեն եւ կներկայացնեն, եթե հարկ լինի:
«Գումարը, որ փոխանցվել է սպառողական կոոպերատիվի հաշվեհամարին օգտագործվել է՝ ըստ նշանակության: Մենք ունենք բոլոր փաստաթղթերը եւ կարող ենք ապացուցել, որ ոչ մի դրամ այդ գումարից հենց այնպես չի ծախսվել: Այդ գումարով մենք գնել ենք հողը, կատարել որոշակի աշխատանքներ, որոնց մասին ավելի մանրամասն պատրաստ եմ հաշվետու լինել կոոպերատիվների յուրաքանչյուր անդամի»,- ընդգծում է Դերձյանը եւ ցույց տալիս փաստաթղթերը:

Խոսակցությանը միանում է փաստաբան Լուսինե Վիրաբյանը եւ նշում, որ իրենք քրեական գործի հարուցման մասին տեղեկացել են լրատվամիջոցներից: Նախորդ շաբաթ հրավիրվել են ոստիկանություն՝ ոչ թե վկայի կամ մեղադրյալի, այլ քաղաքացու կարգավիճակով:

«Այս պահին Մհեր Դերձյանի դեմ մեղադրանք չի առաջադրվել եւ նա կասկածյալի կարգավիճակ չունի: Նախորդ շաբաթ մենք ներկայացել ենք ոստիկանության համապատասխան 3/3 վարչություն ուղղակի որպես քաղաքացի, մեզ ասել են, որ նյութեր են նախապատրաստվում, բայց ո՞ւմ դեմ եւ ինչի՞ համար՝ մենք տեղյակ չենք»,- նշում է փաստաբանը: Լուսինե Վիրաբյանի կարծիքով ոստիկանության տարածած տեսանյութում խախտվել է նաեւ քաղաքացու անմեղության կանխավարկածը:

«Միակողմանի քննություն է արվել ու հիմա նյութ է հրապարակվում… Հաշվի առնելով Սահմանադրության 41 հոդվածը եւ քրեական դատավարության օրենսգրքի 18-րդ հոդվածը՝ խախտվել է անմեղության կանխավարկածը: Տեսանյութում նշվում է, որ Մհեր Դերձյանը կատարել է տվյալ արարքը՝ նախապատրաստված նյութերի հիման վրա: Չեն ասում ենթադրվում է, որ կատարվել է: Մարդիկ արդեն իսկ հաստատում են արարքի կատարված լինելը: Եթե նման բան կա, այդ դեպքում ինչո՞ւ մեղադրանք չի առաջադրվում»,- նշում է փաստաբանը ու ավելացնում՝ քրեական գործը կարող է հարուցվել, բայց նախապատրաստված նյութերը բավական չլինեն եւ քրեական գործը կարճվի՝ հանցակազմի բացակայության պատճառով:

«Մեր բնականոն գործունեությունը շարունակելու ենք եւ նախաքննությանը ոչ մի կերպ չենք խոչընդոտելու: Մենք չենք վախենում աուդիտից կամ ստուգումներից: Նախորդ շաբաթ ոստիկանությունը մեզ հարցում արեց ֆինանսական մուտքերի եւ ելքերի վերաբերյալ, հաջորդ օրն իսկ մենք պատասխանեցինք, որ աշխատում ենք թափանցիկ եւ բաց, ցանկացած մուտքերի եւ ելքերի վերաբերյալ հարցումների պատասխաններ կարող են ստանալ Պետեկամուտների կոմիտեից: Բոլոր հաշվետվությունները ներկայացվել են եւ որեւէ խնդիր չունենք: Մեր նպատակը, սկզբից եւեթ, մարդկանց տնով ապահովելն է եղել՝ առանց գրավի ու տոկոսների: Հետագայում էլ շարունակելու ենք շարժվել նույն ուղղությամբ»,- եզրափակում է Մհեր Դերձյանը: